Բաժիններ՝

Բերդ քաղաքում ոչ թե մեկ, այլ կորոնավիրուսի վարակման մի քանի դեպքեր կան, իսկ «Տավուշ տեքստիլի» աշխատանքը չի դադարեցվել․ Ընկերության տնօրենը հերքում է

Տավուշի մարզի Բերդ քաղաքում կորոնավիրուսի դեպք է հաստատվել։ Պայմանավորված այս հանգամանքով՝ Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դադարեցել է «Տավուշ տեքստիլ» գործարանի աշխատանքը։

«Տավուշ տեքստիլ» ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը 168․am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը՝ նշելով․ ««Տավուշ տեքստիլն» աշխատում է, պարզապես ներքին արտադրական հարցեր կան, մի արտադրամասի աշխատանքը դադարեցրել եմ, երկրորդն աշխատում է, և դա մեր խնդիրն է։ Ինչ-որ անիմաստ խոսակցություններ են։ Այո՛, Բերդում ոչ թե մեկ, այլ կորոնավիրուսի վարակման մի քանի դեպքեր կան։ Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Տեխնիկական հարցեր են, որոնք կկարգավորվեն, խնդիր չկա»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Տավուշ տեքստիլ» ընկերությունը պաշտպանիչ եռաշերտ դիմակների արտադրություն է սկսել, և առաջնային խնդիրը հայկական շուկայի դեֆիցիտը լրացնելն է, նոր՝ արտահանելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031