
Կանադական կենդանաբանական այգին կվերադարձնի պանդաներին Չինաստան՝ բամբուկի պակասի պատճառով

Կանադական Կալգարի քաղաքի կենդանաբանական այգու կառավարությունը պատրաստվում է երկու պանդաների վերադարձնել Չինաստան, քանի որ ունեն մտավախություն բամբուկի պակասի պատճառով: Կորոնավիրուսային համաճարակի պատճառով այգին խնդիրներ ունի բամբուկի ներկրման հետ կապված:
Կենդանաբանական այգու կայքը հաղորդել է, Էր Շուն և Դա Մաո պանդաները պետք է այգում մնային մինչև 2023 թվականը, բայց եթե սկսվի կորոնավիրուսային վարակի երկրորդ բռնկումը, նրանք կենդանիներին կերակրելու ոչինչ չեն ունենա:
Պանդան օրական ուտում է մինչև 40 կիլոգրամ բամբուկ: Համաճարակից առաջ Էր Շունի և Դա Մաոյի համար սնունդ էին ներկրում Չինաստանից: Բայց հիմա դա հնարավոր չէ միջազգային չվերթերի չեղարկման պատճառով:
Կենդանաբանական այգին նշել է, որ նրանք փորձել են գտնել այլ մատակարարներ, բայց չի հաջողվել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը