«ԲՀԿ-ի ձայներն ուղղակի գողացված են». Նաիրա Կարապետյանը ներկայացրել է ԵԽԽՎ զեկույցի մանրամասները

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցին (Doc. 16486 rev)՝ ներկայացնելով փաստաթղթի դրական կետերը, որոնք, նրա փոխանցմամբ, պաշտպանում են ընդդիմության տեսակետը։

«Հակիրճ ներկայացնեմ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի (Doc. 16486 rev) դրական և բացասական կետերը:

Սկսենք դրականից՝ զեկույցն ընդգծում է հետևյալ հիմնական կետերը, որոնք պաշտպանում են ընդդիմության տեսակետը.

Վարչական ռեսուրսի չարաշահման քննադատություն.

Զեկույցում պաշտոնապես արձանագրված է իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսների չարաշահումը: Մատնանշվում են վերջին պահին իրականացված տնտեսական խրախուսումները և հանրային հատվածի աշխատակիցների նկատմամբ կիրառված ճնշումները՝ իշխանության քարոզարշավներին ներկայություն ապահովելու համար, ինչը խաթարել է հավասար մրցակցությունը:

Ընտրովի արդարադատության դատապարտում.

Փաստաթղթում նշվում է, որ ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործերի ու իրավական գործընթացների ալիքը լռեցրել է ընդդիմության ակտիվությունը և վախի մթնոլորտ ստեղծել նրանց աջակիցների համար:

«Անցողիկ շեմի բախման» հարցում բացահայտ կողմնակալություն.

Ամենակարևորն այն է, որ զեկույցը քննադատական դիրքորոշում ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարանից դուրս թողնելու որոշման վերաբերյալ: Երեք ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումից հետո կուսակցությանը չէր հերիքել ընդամենը 0,011%՝ 4%-ի շեմը հաղթահարելու համար: ԵԽԽՎ-ն բացահայտ հարցականի տակ է դրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը՝ այդ տարածքներում վերաքվեարկություն չանցկացնելու վերաբերյալ՝ դրանով իսկ հիմնավորելով ընդդիմության պնդումները:

Ստացվում է, որ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են: Փոշիացված է նաև 3 ընտրատեղամասերի ընտրողների կամքը:

Հ.Գ. Զեկույցի բացասական կողմերի մասին հաջորդիվ»,- գրել է Կարապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930