
Հեշտ պատրաստվող կաթնաշոռային կրեմ

Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 320 գ
2. Կարագ – 175 գ
3. Շաքարի փոշի – 90 գ
4. Խտացրած կաթ – 65 գ
5. Վանիլին
6. Կոնյակ – 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Փափուկ կարագը հարել շաքարի փոշու և վանիլինի հետ:
2. Աստիճանաբար ավելացնել խտացրած կաթ, հարել: Վերջում լցնել կոնյակը:
3. Կաթնաշոռն անցկացնել մաղի միջով և ավելացնել պատրաստի կրեմին: Հարել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը