«Պարոն Մովսիսյանն ո՞ւմ աչքն ա հանել… թող հիշեն, ոչինչ, հըլը շատ կհիշեն». Առաքել Մովսիսյան

Ազգային ժողովի այսօրվա միջադեպը քննարկելիս՝ Սասուն Միքայելյանի ապտակից հետո շատերը զուգահեռներ անցկացրին ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի և նրա պահվածքի միջև:

«Պարոն Մովսիսյանն ո՞ւմ աչքն ա հանել, համենայնդեպս, թող հիշեն, ոչինչ, հիշողությունը վատ բան չի, հըլը շատ կհիշեն»,- ասաց Մովսիսյանը՝ 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով միջադեպից հետո տարբեր շրջանակներում իրեն հիշողներին:

«Դուք հայտնի եք ԱԺ-ում միջադեպերով. ինչ-որ մեկին հարվածե՞լ եք» հարցին էլ նա պատասխանեց.

«Առիթ չի եղել հարվածելու, առիթ լիներ՝ կհարվածեի»:

Իսկ առհասարակ նախկին պատգամավորը տեղի ունեցածին նորմալ է վերաբերվում. «Ամեն ինչն էլ նորմալ է. Էդ էլ է լինում»:

 

Տեսանյութեր

Լրահոս