
Լոլիկով, ելակով և անանուխով սմուզի՝ իտալացի շեֆ-խոհարարից

Մոսկվայի Community ռեստորանի շեֆ-խոհարար Ջակոմո Լոմբարդիի բաղադրատոմսով սմուզի պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Լոլիկ – 800 գ
2. Թարմ ելակ – 400 գ
3. Անանուխ – 4 գ
4. Սառույց – 400 գ
5. Մանուշակ – 4 հատ
6. Նարնջի չիպս – 4 հատ
Պատրաստման եղանակը
1. Բոլոր բաղադրիչները խառնել բլենդերով:
2. Մատուցել՝ զարդարելով նարնջի չիպսով և մանուշակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը