Բաժիններ՝

Կամերային նվագախումբն առցանց կներկայացնի «Բիթլզ»-ի լավագույն ստեղծագործությունները

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը մայիսի 6-ին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում կներկայացնի Հայաստանի պետական կամերային նվագախմբի «Անմոռանալի «Բիթլզ» խորագրով համերգը:

Երեկոյին որպես մենակատար հանդես կգա սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին: Կհնչեն հանրահայտ լիվերփուլյան քառյակի սիրված ստեղծագործությունների (A Hard Day’s Night, Get Back, Yesterday, Hey Jude, Eleanor Rigby, Yellow Submarine, Help, Michelle, Let it Be, Lady Madonna) մշակումները կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար:

Կներկայացվի նաև «Կեսգիշերին» պոպուրին, որտեղ ընգրկվել են Մոնքի, Էլինգթոնի, Գերշվինի, Էվանսի, Բերնսթայնի, Իտուրալդեի, Ջիրոտոյի, Մոլինելիի և Պյացոլայի հանրահայտ ստեղծագործությունները:
Երաժշտասերները LIVE-ին կարող են միանալ ժամը 20:30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031