Բաժիններ՝

«Հոլիվուդը» և «Ռիկ և Մորթիի» նոր դրվագները․ Մայիսի գլխավոր սերիալները

Մի քանի պրեմիերան չեղարկվեցին, մյուսները ցույց կտան սեզոնի միայն մի մասը: Բայց մայիսին դեռ դիտելու հետաքրքիր բաները շատ են:

Մայիսի պրեմիերաները

1․ Փորձելով/ Пытаясь/ Trying

Կատակերգություն
Մեծ Բրիտանիա, 2020 թվական
Պրեմիերայի ամսաթիվը ՝ մայիսի 1

Ջեյսոնը և Նիկին միասին ուրախ են, բայց չեն կարողանում երեխա ունենալ: Զույգը պետք է անցնի բազմաթիվ փորձությունների միջով, որոնք նրանց միայն ավելի կմոտեցնեն։

Չնայած լուրջ դրամատիկ գաղափարին ՝ սերիալում շատ հումոր կլինի: Պատահաբար չէ, որ գլխավոր դերերը մարմնավորում են գերազանց կատակերգուները. Ռեյֆ Սպոլը, որը հայտնի է Էդգար Ռայթի ֆիլմերից, և Էսթեր Սմիթը, որը փայլում էին «Քեռի» սիտքոմում։

2․ Հոլիվուդ/ Голливуд/ Hollywood

Դրամա, պատմական
ԱՄՆ, 2020 թվական
Պրեմիերայի ամսաթիվը ՝ մայիսի 1

«Արիկյան սարսափ պատմությունների» ստեղծող Ռայան Մերֆիի նոր սերիալը կպատմի երիտասարդ դերասանների մասին, որոնք պայքարում են հետպատերազմյան Հոլիվուդում իրենց ճանապարհը ստեղծելու համար:
Կասկած չկա, որ հեղինակը սյուժեում կավելացնի բազմաթիվ սոցիալական թեմաներ: Բայց, այնուամենայնիվ, շատերը սիրում են Մուրֆին ապշեցուցիչ գեղեցիկ պատկերների համար:

3․ Բեռնում/ Загрузка/ Upload

Ֆանտաստիկա, կատակերգություն
ԱՄՆ, 2020 թվական
Պրեմիերայի ամսաթիվը ՝ մայիսի 1

Մարդկությունը հորինել է հետագա կյանքի տարբերակները ընտրելու միջոց: Հանկարծակի մահից հետո Նաթանը գնում է իր սեփական դրախտ, որտեղ նա հանդիպում է մի աղջկա՝ Նորային: Այժմ նա պետք է ընտելանա գոյության նոր տեսակին, և Նորայից սովորի, թե ինչպես կարելի է համատեղել մարդկային առօրյա կյանքը Նաթանի «դրախտում» աշխատանքի հետ:

Այս նախագիծը հորինել է Գրեգ Դանիելսը։ Այնպես որ, հանդիսատեսին հաստատ սպասում է շատ պայծառ հումոր:

4․ Հորձանուտ/ Водоворот/ The Eddy

Դրամա, երաժշտական
Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ԱՄՆ, 2020 թվական
Պրեմիերայի ամսաթիվը ՝ մայիսի 8

Ամերիկացի դաշնակահար Էլիոտ Ուդոն բնակություն է հաստատել փարիզյան փոքրիկ ակումբում: Ճիշտ է, հաստատությունը հաճախ կորուստներ է առաջացնում: Հերոսը կապվում է հանցագործության հետ, բայց շուտով հանդիպում է իր 15-ամյա դստերը: Այժմ նա ստիպված կլինի արմատապես փոխել իր կյանքը:

Սերիալը ստեղծվել է «Լա-լա Լենդի» ռեժիսոր Դեմիեն Չազելի կողմից։ Հետևաբար, զարմանալի երաժշտությունն ու զվարճալի սյուժեն երաշխավորված են:

5․ Արևային հակադրություններ/ Солнечные противоположности/ Solar Opposites

Ֆանտաստիկա, կատակերգություն
ԱՄՆ, 2020 թվական
Պրեմիերայի ամսաթիվը ՝ մայիսի 8

Մի քանի այլմոլորակայիններ փախչում են մահացող մոլորակից և վթարի ենթարկվում Երկրի վրա: Նրանք ստիպված են ձևացնել, թե հասարակ մարդիկ են, բայց չեն կարողանում ընտելանալ մարդկային հասարակությանը:

«Ռիք և Մորտի» հեղինակներից մեկը Ջասթին Ռոյլանդը գաղափարն մշակել է դեռևս 2015 թվականին, բայց այն կյանքի կոչվեց միայն հիմա: Արտադրության համար նա թիմակցել է սցենարիստ և պրոդյուսեր Մայք Մակմահանի հետ։

6․ Ես գիտեմ, որ դա ճիշտ է/ Я знаю, что это правда/ I Know This Much Is True

Դրամա
ԱՄՆ, 2020 թվական
Պրեմիերայի ամսաթիվը ՝ մայիսի 11

Մարկ Ռուֆալոն կխաղա երկվորյակ եղբայրներ Դոմինիկի և Թոմասի կերպարները, որոնցից մեկը տառապում է շիզոֆրենիայով: Միասին նրանք պետք է դիմանան կյանքի բարդություններին՝ դավաճանություն, սեր և մանկության ճգնաժամ:

Սկզբնապես հեղինակները ցանկացել են թողարկել սերիալը ապրիլին, բայց կարանտինի պատճառով արտադրության ժամկետները տեղափոխվել են: Այժմ HBO-ի ամենասպասված գարնանային նախագծերից մեկը կսկսվի մայիսի կեսերին:

7․ Մեծագույնը/ Великая/ The Great

Կատակերգություն, պատմական
Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, 2020 թվական
Պրեմիերայի ամսաթիվը ՝ մայիսի 15

Hulu-ի կատակերգական շարքը պատմելու է կայսրուհի Եկատերինա Երկրորդի ձևավորման պատմությունը: Գերմանացի արքայազնի երիտասարդ դուստրը ժամանում է Ռուսաստան և որոշում է կայացնում երկրում կարգերը փոխել: Դա անելու համար նրան պետք է միայն սպանել ամուսնուն, վեճեր սկսել եկեղեցու հետ, շփոթեցնել զինված ուժերին և դատավորներին գրավել իր կողքը:

Իհարկե, «Մեծագույնը» կհետևի իրական պատմությանը միայն առավել ընդհանուր առումներով: Նախևառաջ հեղինակները ապավինում են սև հումորին և վառ դերասանական խաղին։

8․ Սպիտակ գծեր/ Белые линии/ Whie Lines

Դրամա, դետեկտիվ
Միացյալ Թագավորություն, Իսպանիա, 2020 թվական
Պրեմիերայի ամսաթիվը ՝ մայիսի 15

Զոի Ուոքերը գալիս է Իբիցա ՝ իր եղբոր ՝ հայտնի DJ-ի մահը հետաքննելու համար: Նա անհետացել էր 20 տարի առաջ, բայց դին հայտնաբերվեց միայն հիմա: Հերոսուհին կընկնի փողի աշխարհ ՝ լցված գայթակղություններով և խաբեությամբ:

«Թղթե տուն» սերիալի հեղինակ Ալեքս Պինայի հեղինակած նախագիծը իրականացնելու են Netflix-ի ամենաթնակ շարքի՝ Crown սերիալի արտադրողները:

9․ Ձյան միջով/ Сквозь снег/ Snowpiercer

Դրամա, թրիլեր, ֆանտաստիկա
ԱՄՆ, 2020 թվական
Պրեմիերայի ամսաթիվը ՝ մայիսի 18

Համաշխարհային աղետից հետո Երկրի վրա նոր սառցե դարաշրջան է սկսվել: Քիչ վերապրածները հաստատվել են հսկա գնացքում, որտեղ հասարակության տարբեր հատվածներ բաժանվել են վագոնների: Աղքատները սոված են ամենավերջում, իսկ էլիտան տոնում է գնացքի գլխամասում։

Սերիան, ինչպես նույն անվանումով 2013-ի կինոնկարը, հիմնված է Le Transperceneige գրաֆիկական վեպի վրա: TNT հեռուստաալիքի համար այն դարձավ իսկական երկարաժամկետ աշխատանք, նույնիսկ փորձնական դրվագը ստիպված էր մի քանի անգամ վերափոխել: Բայց կերպարները պարզապեսվ վերջից չեն տեղափոխվելու սկիզբ` հեղինակները խոստանում են բարդացնել սյուժեն:

10․ Սթարգյորլ/ Старгёрл/ Stargirl

Ֆանտաստիկա, մարտաֆիլմ, արկածային:
ԱՄՆ, 2020 թվական
Պրեմիերայի ամսաթիվը ՝ մայիսի 19

Ավագ դպրոցի աշակերտ Քորթնի Ուիթմորը հայտնաբերում է, որ իր հայրը սուպերհերոս էր: Եվ նա նաև գտնում է հարմարանք, որի միջոցով կարող է թռչել, ստեղծել պաշտպանիչ դաշտ և կրակել էներգիա: Այնուհետև Քորթնին որոշում է հավաքել սուպերհերոսների նոր թիմ:

DC Universe հոսքային ծառայության և CW հեռուստաալիքի համատեղ նախագիծը կմիանա լայնածավալ «Նետերի տիեզերք» նախագծին:

11․ Սիրիր կյանքը/ Love Life

Կատակերգություն, սիրավեպ
ԱՄՆ, 2020 թվական
Պրեմիերայի ամսաթիվը ՝ մայիսի 27

Մայիսի 27-ին HBO Max նոր հոսքային ծառայությունն է մեկնարկում՝ մեծ քանակությամբ եզակի բովանդակությամբ: Love Life-ը կլինի կայքի առաջին բնօրինակ նախագծերից մեկը:

Աննա Քենդրիկը կխաղա այս սերիալի առաջին սեզոնում: Սերիալը պատմելու է հերոսուհու պատմությունը `առաջին սիրուց մինչև վերջին վեպ, ցույց տալու համար, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ ազդում սիրելիների վրա:

12․ Տիեզերական զորքեր/ Космические войска/ Space Force

Կատակերգություն
ԱՄՆ, 2020 թվական
Պրեմիերայի ամսաթիվը՝ մայիսի 29

Գրեգ Դանիելսի և Սթիվ Քարելի շարքը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր պետք է ամերիկյան զորքերի նոր տեսակ ստեղծեն` տարածության մեջ անվտանգությունը պահպանելու համար:

Ծրագրի առաջին հիշատակումը հայտնվեց գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստորեն հանձնարարեց ստեղծել տիեզերական ուժեր: Այսպիսով, հեղինակները հստակ ցանկանում են կատակել այդ նախաձեռնության վրա:

13․ Կենտրոնական այգի/ Центральный парк/ Central Park

Կատակերգություն
ԱՄՆ, 2020 թվական
Պրեմիերայի ամսաթիվը ՝ մայիսի 29

Թիլերմանի ընտանիքն ապրում է Կենտրոնական այգում և խնամում է այն: Երկու երեխայի դաստիարակուրմից և առօրյա աշխատանքներից բացի, ղեկավար տնօրեն Օուենը և նրա կինը՝ լրագրող Փեյջը, ստիպված են պայքարել հյուրանոցի ժառանգ Բիթսի Բրենդենհեմի հետ, ով ցանկանում է այգի կառուցել:

Պատկերներից հեշտ է կռահել, որ «Diner Bob»-ի ստեղծող Լորան Բուչարդը աշխատում է անիմացիոն շարքի վրա:
Ծանոթ սերիալների նոր եթերաշրջաններ

1․ Միլիարդներ/ Миллиарды/ Billions

Դրամա
ԱՄՆ, 2016 թվական – ներկա:ժ
5-րդ եթերաշրջանի պրեմիերան՝Մայիսի 4
IMDb․ 8.4

Նյու Յորքի միլիարդատեր Բոբի Աքսելորդը չի հապաղում գումար վաստակել ոչ ամենաանկեղծ ձևերով: Նրան դիմակայում է դատախազ Չակ Ռոդեսը, ով վաղուց երազում է սնանկացնել գործարարին։

Կարանտինի պատճառով հեղինակներին չհաջողվեց ավարտել շարքի հինգերորդ սեզոնը, բայց որոշեցին այն չհետաձգել: Դիտողներին կցուցադրվեն յոթ դրվագ, իսկ հետո նախագիծը կգնա ընդմիջման: Սերիալը կվերադառնա եթեր, երբ ալիքը կկարողանա ավարտել արտադրությունը:

2. Ռիկ և Մորտի/ Рик и Морти/ Rick and Morty

Գրականություն, կատակերգություն:
ԱՄՆ, 2013 թ. ներկա:
4-րդ եթերաշրջանի 2-րդ կեսի պրեմիերան՝Մայիսի 4
IMDb․ 9.2

Կոպիտ և երբեմն խենթ, բայց փայլուն գյուտարար Ռիկ Սանչեսը և նրա թոռը՝ Մորտին ճանապարհորդում են տարբեր աշխարհներ՝ անընդհատ հայտնվելով դժվարությունների մեջ: Բայց խնդիրները դրանից չեն դադարում. յուրաքանչյուր նոր արկածախնդրություն նույնիսկ ավելի խենթ է թվում:

Հեղինակները չորրորդ սեզոնը բաժանեցին երկու կեսի: Նոյեմբերին թողարկվեց հինգ դրվագ, և նույն սեզոնը կցուցադրվի մայիսին: Դե, անիմացիոն շարքի հեռանկարները հիանալի են. Դեն Հարմոնը և Ջասթին Ռոյլանդը Adult Swim-ի հետ ստորագրեցին միանգամից 70 դրվագի պայմանագիր:

3․ Մահացած՝ ինձ համար/ Мёртв для меня/ Dead To Me

Դրամա, կատակերգություն
ԱՄՆ, 2019-ներկա
2-րդ եթերաշրջանի պրեմիերա՝ մայիսի 8
IMDb․ 8.1

Ամուսնու մահից հետո Ջեն Հարդինգը աջակցող խմբի կազմում հանդիպում է անհավասարակշիռ Ջուդիին: Հանկարծ երկու տարբեր կանանց միջև իսկական բարեկամություն է զարգանում:

Անսովոր սև կատակերգությունը հայտնվեց 2019 թվականի՝ Netflix-ի՝ ԱՄՆ-ի ամենահայտնի հեռուստաշոուների տասնյակում և ստացավ մրցանակներ «Ոսկե գլոբուսի» և «Էմմիի» անվանակարգերում: Իհարկե, ոչ ոք չէր կասկածում, որ սերիալը շարունակություն կունենա։

4․ Հարյուր/ Сотня/ The 100

Ֆանտաստիկա, դրամա
ԱՄՆ, 2014–2020թթ.
7-րդ եթերաշրջանի պրեմիերան ՝ մայիսի 21
IMDb․ 7.7

Երկրային քաղաքակրթությունը ոչնչացվել է միջուկային պատերազմի արդյունքում: Բոլոր վերապրածներն ապրում են ուղեծրով թռչող նավի վրա: 97 տարի անց հարյուրավոր անչափահաս հանցագործներ ուղարկվում են մոլորակի մակերես ՝ կյանքի համապատասխանությունը ստուգելու համար:

Արդեն հայտնի է, որ յոթերորդ եթերաշրջանը եզրափակիչ կդառնա երկար ընթացող շարքի համար: Այնուամենայնիվ, հեղինակները զարգացնում են պրիքվել, որի գործողությունը տեղի է ունենալու անմիջապես ապոկալիպսիսից հետո և պատմելու է փրկվածների մասին:

5․ Վերադարձ տուն/ Возвращение домой/ Homecoming

Դրամա, թրիլլեր
ԱՄՆ, 2018 թ-ներկա
5-րդ եթերաշրջանի պրեմիերա՝ մայիսի 22
IMDb: 7.5

Գլխավոր հերոսը, որը խաղում է Ժանել Մոնեթը, ուշքի է գալիս գետի վրա լողացող նավի վրա: Կինը չի կարող հիշել, թե ով է նա կամ ինչպես է հայտնվել այդպիսի անսովոր իրավիճակում:

«Պարոն Ռոբոտի» հեղինակ Սեմ Էսմեյլի հեղինակային շարքը կառուցված է անթոլոգիայի սկզբունքով: Առաջին եթերաշրջանում հիմնական դերը խաղացել է Ջուլիա Ռոբերթսը: Բայց հիմա նա մնացել է միայն որպես պրոդյուսեր, իսկ շարունակությունը կպատմի բոլորովին նոր պատմություն:

6․ Հանճարը/ Гений/ Genius

Դրամա, կենսագրություն
ԱՄՆ, 2017 թ-ներկա
3-րդ եթերաշրջանի պրեմիերա՝ մայիսի 26
IMDb․ 8.4

National Geographic-ի կենսագրական շարքի յուրաքանչյուր սեզոն նվիրված է պատմական գործչի, որը մեծ ազդեցություն է ունեցել գիտության կամ մշակույթի վրա:

Երրորդ սեզոնը պատմելու է երգչուհի Արետա Ֆրանկլինի`բոլոր ժամանակների ամենամեծ վոկալիստներից մեկի մասին և առաջին կնոջ, որն ընդգրկված է Ռոք-Ռոլ Փառքի սրահում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս