Բաժիններ՝

Պայթյուն գազալցակայանում. կա զոհ

Ժամը 20:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մեծ Սեպասար գյուղի Գյումրու խճուղու մոտակայքում գտնվող «Ազգանաս Բեռնեցյան» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազալիցքավորման ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով գազալցակայանի աշխատակից Միքայել Թ.-ն (ծնված 1980 թ.) տեղում մահացել է:

Պայթյունից վնասվել է մոտակայքում կայանած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և գազալցակայանի գազի պահուստի ընդհանուր փականը, սահմանազատել տարածքը և ապահովվել լուսավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031