
Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է կանխել միջին տարիքի տղամարդու ինքնասպանության փորձը. Shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ փրկարար հոգեբանի գլխավորությամբ, քաղաքացիների օգնությամբ Երևանում կանխել են միջին տարիքի տղամարդու ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տղամարդը «Կիևյան» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնացել է իրեն ցած նետել: Տևական ժամանակ փրկարարները, փրկարար հոգեբանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը համոզել են նրան, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ միջոցին:
Ի վերջո, հաջողվել է նրան կամրջի վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: