Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 82, մահվան՝ 1 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 2148 է, մահվան դեպքերինը՝ 33

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 82 նոր դեպք, ապաքինվել է ևս 48 մարդ:

Արձանագրվել է մահվան 1 դեպք: Իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 33 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 48 է, ընդհանուր առողջացածներինը՝ 977, փաստացի բուժվողներինը՝ 1136: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 22177 քաղաքացի:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/684908042345126/?type=3&theater

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031