Բաժիններ՝

Զիդանի որդին հրաժարվել է խաղալ Ֆրանսիայի հավաքականում և ընտրել է Ալժիրը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդան որդին՝ Լյուկան, կխաղա Ալժիրի հավաքականի կազմում:

21-ամյա դարպասապահը մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացնում է Սեգունդայի «Ռասինգ Սանտանդերում»: Նախկինում ֆուտբոլիստը խաղում էր Ֆրանսիայի հավաքականի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում, բայց այժմ նա կփոխի իր ֆուտբոլային քաղաքացիությունը: Ինչպես հաղորդում է Marca-ն, վկայակոչելով ալժիրական Echouruk հրատարակությունը, Ալժիրի գլխավոր մարզիչ Ջամել Բելմադին համաճարակից առաջ խոսել է խաղացողի հետ և համոզել, որ նա խաղա իր նախնիների երկրի համար:

Նախատեսվում է, որ Լյուկան իր դեբյուտն Ալժիրի հավաքականի կազմում կկատարի աշնանը՝ Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930