ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 21-ին այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր, ծանոթացել առօրյա ծառայության կազմակերպմանը և ընթացող վերանորոգման աշխատանքներին:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:
ԶՈւ ԳՇ պետը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման վերաբերյալ և խրախուսել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին: