«Հիմա պատմությունը կրկնվում է։ Նիկոլը նույն գետն է մտնում». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«1996-ին Տեր-Պետրոսյանն ամեն ինչ անում էր, որ նախագահի ընտրությունների ժամանակ իր հիմնական մրցակիցը կոմունիստ Բադալյանը լիներ, այսինքն այն ժամանակվա Հին ու Նոր Հայաստանի պայքարի տեսք ստանար մրցակցությունը։ Քարոզչության առումով դա իր համար ամենանախընտրելի տարբերակն էր։ Մյուս կողմից կստանար Ելցինի աջակցությունը, ում մրցակիցն իրոք կոմունիստ Զյուգանովն էր, համ էլ Արևմուտքից նույնպես աջակցություն կստանար՝ պարզ պատճառով։ Բայց կյանքը դաժան էր, հիմնական մրցակիցը նույնպես այն ժամանակվա Նոր Հայաստանի ներկայացուցիչն էր՝ Վազգեն Մանուկյանը։ Ստիպված ընտրակեղծիքների մեքենան միացրեցին։
Հիմա պատմությունը կրկնվում է։ Նիկոլը նույն գետն է մտնում ու փորձում է իր այլընտրանքը Հին Հայաստանը ներկայացնի։
Չի ստացվելու»: