««Ռեալը» Լա Լիգայում կարող է ավարտել 6-րդ տեղում և նվաճել Չեմպիոնների լիգան: Սա հաջողություն է»․ Չավի
«Բարսելոնայի» նախկին ավագ Խավին կիսել է իր կարծիքը տարբեր մրցաշարերում թիմի հեռանկարների վերաբերյալ:
«Լա Լիգայում ես «Բարսային» տեսնում եմ՝ որպես ֆավորիտ: Չեմպիոնների լիգան այլ հարց է: «Բարսելոնան» նվաճեց Չեմպիոնների լիգան, երբ նրանք գերազանցում էին իրենց մրցակիցներին:
«Բարսելոնան», ինչպես և մյուս ակումբները, չի կարող հույս դնել Չեմպիոնների լիգայում բախտի վրա: Թիմը պետք է գերիշխի, շատ վստահ լինի:
Այո, նկատի ունեմ «Ռեալին», ինչո՞ւ ոչ: Բայց նման այլ թիմեր էլ կային: «Բարսելոնան» բախտավոր էր «Սթեմֆորդ Բրիջում», երբ Ինիեստան հաղթական գոլ խփեց 10 մրցակիցների դեմ խաղում, որում, ըստ էության, ոչ մի հարված չկար: Սա հաջողություն է:
Ես խոսում եմ բախտի մասին, երբ մրցաշրջանն ավարտում ես լիգայի չորրորդ, հինգերորդ կամ վեցերորդ տեղում, բայց դու նվաճում ես Չեմպիոնների լիգան:
«Բարսայի» դեպքում նման բան տեղի չի ունեցել: «Բարսան» Լա Լիգայի հետ միաժամանակ հաղթում է Չեմպիոնների լիգայում: Մադրիդը՝ ոչ:
«Ռեալը» Լա Լիգայում կարող է ավարտել 6-րդ տեղում և նվաճել Չեմպիոնների լիգան: Սա ես անվանում եմ բախտ»,- ասել է Խավին։
Սիրարփի Աղաբաբյան