ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի, անհրաժեշտ փաստաթղթային հիմքերի և աշխատանքի վերադառնալու ժամկետների մասին տեղեկություն ստանալու համար 3-րդ անգամ դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարան:
Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը, որի ընթացքում քննարկվում է Կառավարության ներկայացրած արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նախագիծը խորհրդարանին ներկայացրեց պարետ Տիգրան Ավինյանը։ Նա նախ ամփոփեց մարտի 16-ից երկրում հաստատված արտակարգ դրության ընթացքում արձանագրված ցուցանիշները, որոնք, ի դեպ, ամենօրյա ռեժիմով պարետատունը հրապարակում է:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վիկտորիա Բաղդասարյանին Իտալիայում և Մալթայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Վարուժանի փողոցի տներից մեկի բնակիչ՝ 58-ամյա Աբրահամ Ք-ից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայմաններում մտել են իր տուն և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։
Տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը
Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց ձորի նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0…-2, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան ցուրտ:
Ճգնաժամային կառավարման ազգային ապրիլի 13-ին, ժամը 11:05-ին կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին հարակից ջրանցքում ական է նկատվել:
Համաճարակային թվերի առումով, փառք Աստծո, անկառավարելի իրավիճակ չունենք: Այս մասին այսօր Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, սակայն, որ տնտեսական կյանքը չսահմանափակելու համար, թեև տնտեսական որոշ գործունեությունների սահմանափակումները վերացվել են, սակայն, եթե քաղաքացիները կանոնները չպահպանեն, վարակակիրների թիվը կարող է ավելանալ:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, այսինքն՝ ՀՀ ավիացիոն իշխանությունը, իր պարտականությունները, ինչպես նշված է EASA-ի զեկույցում, վերջին երկու տարվա ընթացքում չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել։
Հայաստանի Հանրապետությունից հայրենիք է տեղափոխվել Վրաստանի Հանրապետության ևս 167 քաղաքացի։
Իսրայելական կողմի նախաձեռնությամբ` հեռախոսազրույց է տեղի ունեցել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի և Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի միջև։
ԱԺ հատուկ նիստը. ՈՒՂԻՂ:
ՀՀ Արարատի մարզում նոր տիպի կորոնավիրուսով վարակվել է 201 քաղաքացի։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 5֊12֊րդ դասարանի դպրոցականների շրջանում հայտարարում է «Մնա տանը» թեմայով տեսանյութերի մրցույթ:
Հարավային Կորեան նախատեսում է ԱՄՆ ուղարկել կորոնավիրուսի ախտորոշման 600 հազար թեստ:
Քանի որ հանձնաժողովը չի նվազեցրել իր նախաձեռնողականությունը, ուրեմն կարելի է թերևս նախաձեռնող գտնվել ու փորձել հասկանալ, թե ինչու՛ է այս պահին այդքան հրատապ ու անհետաձգելի այս հանձնաժողովի գործունեությունը։
Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունն ասում է, եթե քո հոսանքի և գազի գծով ծախսերը ԶՐՈ են, ապա մենք պատրաստ ենք դրա կեսը փոխհատուցել:
«Բնությունը պատասխանում է մարդկությանը». Կարինե Դանիելյան. ՈՒՂԻՂ
Թե ինչու Փաշինյանը չնշեց այդ արտադրության անվանումը, կարծում եմ, արդեն բոլորը հասկանում են։ Բայց՝ այ որ մեկ շաբաթից այդ արտադրությունը սկսելու է աշխատել, դա արդեն անբարոյականության գագաթնակետն է, նագլիության վերջը։
2019 թվականի դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ձկնաբուծարանում ծավալվող իրադարձությունները լուսաբանելու նպատակով նկարահանելիս «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրող Արթուր Հակոբյանի և նույն հեռուստաընկերության օպերատոր Սիմիկ Մայիլյանի մասնագիտական օրինական գործունեությունը որոշ մարդիկ փորձել էին խոչընդոտել:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության ապրիլի 13-ի արտահերթ նիստում ներկայացրեց Արտակարգ դրության ռեժիմն ապրիլի 14-ից մինչև մայիսի 14-ը երկարաձգելու մասին օրենքի նախագիծը:
Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբն ապրիլի 12-ին Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ։
Կառավարությունն այսօր՝ ապրիլի 13-ին, ընդունեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները վերացնելուն միտված ևս մեկ միջոցառում: Այսօր ընդունված 11-րդ միջոցառումով կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի այն շահառուների գազի և հոսանքի վարձավճարները, որոնց փետրվար ամսվա գազի ծախսը կազմել է մինչև 10 հազար դրամ, իսկ հոսանքինը՝ մինչև 5000 դրամ:
Երեկ ԶԼՄ-ներում տեղեկատվություն շրջանառվեց, թե Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվել է Երկրորդ նախագահի գործը քննելուց, և, որ այդ պատճառով է ձգձգվում վիրահատությունից հետո նրա` աշխատանքի վերադարձը։
Այն հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում:
Շաբաթ և կիրակի օրը բավականին մեծ թվով, համապատասխանաբար՝ 680 և 467 թեստ է իրականացվում: Այսօր Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ աստիճանաբար կմեծանա կատարվող թեստերի քանակը, որոնք իրականացվում են, սակայն, ցուցումների դեպքում:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակված անձանց կեսից ավելին առողջացել է:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 2 հազար 558-ով՝ դառնալով 18 հազար 328:
Ապրիլի 13-ին մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերն ընդունվեցին։
Կորոնավիրուսի դեմ պայքարին կամավորների ներգրավման մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և պարետ Տիգրան Ավինյանի կոչին արձագանքել են մեծ թվով մայրապետներ, բժշիկներ և, կարելի է ասել, այդ կոչն ունեցել է շատ լավ արձագանք: