Բաժիններ՝

Իսրայելի նախագահը Զատկի տոնի առիթով շնորհավորել է Երուսաղեմի հայոց պատրիարքին

Իսրայելական կողմի նախաձեռնությամբ` հեռախոսազրույց է տեղի ունեցել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի և Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի միջև։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

«Ապրիլի 13-ին, իսրայելական կողմի նախաձեռնությամբ` հեռախոսազրուց տեղի ունեցավ Իսրայելի մեծարգո նախագահ, պարոն Ռեուվեն Ռիվլինի և Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում պարոն Ռիվլինը շնորհավորեց Պատրիարք Սրբազանին Զատկի տոնի կապակցությամբ և նաեւ քննարկեց Իրավատեր երեք համայնքների կողմից իրեն ուղղված Սուրբ Հարության տաճարը բացելու և Ավագ Շաբաթվա արարողություններին վերաբերող հարցեր»,– գրել է Բաղդասարյանը։

Հայ առաքելական սուրբ եկեղեցին ապրիլի 5-ին նշեց սուրբ Հարության տոնը: Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: Զատկին հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել:
Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ խաչելությունից հետո ամփոփվել է Հիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության և մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցել է Սուրբ Հարության տաճարը: Սբ Գերեզմանի իրավատեր երեք եկեղեցիներն են` Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, Հունաց պատրիարքարանը և Կաթոլիկ եկեղեցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս