Բաժիններ՝

ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին արգելքը Կառավարությունն առաջարկում է ճանաչել ուժը կորցրած

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության ապրիլի 13-ի արտահերթ նիստում ներկայացրեց Արտակարգ դրության ռեժիմն ապրիլի 14-ից մինչև մայիսի 14-ը երկարաձգելու  մասին օրենքի նախագիծը:

Ըստ Բադասյանի՝ այս նախագծով առաջարկվում է, բացի ժամկետները երկարաձգելուց, մի շարք փոփոխություններ կատարել  մարտի 16-ին ընդունված արտակարգ դրության մասին օրենքում:

Մասնավորապես՝ Կառավարության որոշման 7-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած, որը վերաբերում է ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված սահմանափակումներին՝ համաճարակի վերաբերյալ տեղեկություններ տարածելիս:

«Հետագայում, եթե մոնիտորինգը ցույց կտա, որ ֆեյքային նորությունները լայն ծավալում են ստանում, մենք Կառավարության որոշմամբ կարող ենք վերադառնալ և կիրառել այդ սահմանափակումները»,- ասաց Բադասյանը:

Ըստ նախարարի՝ հաջորդ փոփոխությունը վերաբերում է Հարկադիր ծառայությանը, և  առաջարկվում է արտակարգ դրության ժամանակահատվածում կայանատեղերի համար սահմանված տուրքը չվճարելու համար վարչական վարույթներով արգելանքներ չկիրառել, իսկ  ավարից հետո արգելանքները կկիրառվեն արդեն  սովորական ընթացակարգով:

3-րդ փոփոխությունը վերաբերում է սեփականության իրավունքի սահմանափակումներին՝ այսուհետև հնարավոր է լինելու կամավոր և ոչ կամավոր հիմունքներով (Կառավարության որոշմամբ,- խմբ.) սեփականության իրավունքի սահմանափակում իրականացնել, եթե դա բխում է արտակարգ դրության ռեժիմի նպատակների  անհրաժեշտությունից, ինչպիսին կարող է դիտարկվել,  օրինակ, հիվանդների կամ ռիսկային խմբում գտնվող անձանց որևէ տարածքում տեղակայելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս