«Արդեն մարզվում եմ և աշխատում եմ գնդակի հետ». Պոգբան՝ վնասվածքից վերականգնման մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է վնասվածքից վերականգնման ընթացքի մասին:
«Ես արդեն մարզվում եմ և աշխատում եմ գնդակի հետ: Ես հիասթափված էի [վնասվածքի պատճառով], բայց դրանից հետո շատ ժամանակ է անցել: Հիմա ես գրեթե պատրաստ եմ, մտածում եմ կազմ վերադառնալու և ընդհանուր խմբի հետ մարզվելու մասին:
Վատ մի մտածեք, բայց ես իմ կարիերայում նախկինում այսպիսի բանի չէի բախվել, այդ պատճառով փորձում եմ իրավիճակը լավատեսորեն ընդունել: Դա ինձ ստիպում է ավելի մեծ քաղց զգալ՝ դաշտ վերադառնալու և ինքս ինձ դրսևորելու համար: Այո, դա նաև ցույց է տալիս, թե որքան եմ ես սիրում ֆուտբոլը»,- Պոգբային է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը