Բաժիններ՝

Շիրակում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի ապաքինման 1 դեպք

Շիրակում արձանագրվել կորոնավիրուսով հիվանդի ապաքինման 1 դեպք: Նա դուրս է գրվել Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ այս օրերի ընթացքում ապաքինվել է ևս 2 վարակակիր, որոնք Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել այլ տարածքներից:

Շիրակի մարզում, ըստ վերջին տվյալների, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք: Այս ընթացքում գրանցվել է նաև մահվան 1 դեպք:

Կորոնավիրուս է հաստատվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից մեկի մոտ: «Ճիշտ է, նա չի աշխատել հիվանդանոցի այն հատվածում, որտեղ բուժում են ստանում վարակիրները, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչև թեստավորում անցնելը բուժօգնության կարիք է ունեցել: Հիմա մեկուսացվել է նրանց շփման շրջանակը»,- նշեց մարզպետը:
Մարզում շարունակվում է վարակակիրների շփման շրջանակի հստակեցումն ու մեկուսացումը: Այս պահին անչափ կարևոր է այդ շրջանակի լոկալիզացումը և ռիսկի շղթայի նվազեցումը: Կարևոր է, որ կարողանանք ամբողջությամբ դա նպատակին հասցնել»,-լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 921-ի։ Տասը մարդ մահացել է, 138-ն ապաքինվել։

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս