Մահաբեր սինտիա-բակտերիաներն ու կորոնավիրուսը
Ռուս հայտնի լրագրող Անդրեյ Կարաուլովի հետ զրույցի ժամանակ կենսաբանական գիտությունների դոկտոր, մոլորակի խոշորագույն գիտնականներից Իրինա Երմակովան խոսում է ԳՄՕ-ի վտանգավորության, սինտիա-բակտերիաների ու կորոնավիրուսի կապի, ինչպես նաև սոդայի լուծույթի օգտակարության մասին:
Զրույցի սկզբում Իրինա Երմակովան նախ նշեց, որ հայտնի չէ, թե մոլորակին պատուհասած այս իրավիճակը դեռ որքան կտևի:
Ինչ վերաբերում է ԳՄՕ-ին, մեծահամբավ գիտնականը շեշտում է դրա վտանգավորության բարձրագույն աստիճանը` ընդգծելով, որ այն ազդում է, այդ թվում՝ նաև նյութափոխանակության վրա, ու հանգեցնում է անպտղության: Դա, գիտնականի խոսքով` ավելի սարսափելի բան է, քան կենսաբանական զենքը:
Ըստ Իրինա Երմակովայի` բնության հանդեպ ցանկացած միջամտություն արդյունքում բերում է վիրուսների առաջացման ու պանդեմիաների:
Վերջինս նշում է, որ հասկանալու համար, թե երբ այս ամենը կավարտվի, պետք է իմանալ, թե ինչից սկսվեց կորոնավիրուսային այս ողջ պատմությունը:
Կարաուլովի հարցին, թե սա մարդածի՞ն վիրուս է, թե՞ այն բնությունն է ստեղծել, Երմակովան պատասխանեց՝ 50/50: Իսկ ինչ վերաբերում է ԳՄՕ-ի ու կորոնավիրուսի կապին, ըստ գիտնականի` ԳՄՕ-ն գցում է իմունիտետը, իսկ ցածր իմունիտետով մարդիկ ամենահարմար թիրախներն են այս վարակի համար:
«Բայց տեխնոլոգների ստեղծած ամենասարսափելի բանը սինտիա-բակտերիաներն են` սինթետիկ բակտերիաները: Այս բակտերիաները ստեղծվել են Մեքսիկական ծոցում կուտակված նավթային թաղանթի համար: Դրանք ստեղծվել են, որ այն կլանի նավթն ու մաքրի ջուրը: Այն ստեղծել են ամերիկացիները: Սինտիա-բակտերիան կլանում է ածխածինը և այդպիսով հեռացնում է նավթային թաղանթը»,- ասաց Իրինա Երմակովան:
Նա նշում է, որ կենդանի օրգանիզմները ստեղծված են սպիտակուցներից, և մենք այդ սինտիայի համար նավթի պես մի բան ենք: Եվ երբ Մեքսիկական ծոցի նավթի հարցերը լուծեց, այդ սինտիան սկսեց ոչնչացնել մարդկանց և կենդանիներին: Եվ սինտիայով վարակված ու կորոնավիրուս ունեցող մարդկանց սիմպտոմները շատ նման են:
Իրինա Երմակովան կարծում է, որ սինտիա-բակտերիաներ ստեղծող գիտնականները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ դրանք, բացի նավթային թաղանթը հեռացնելուց, ոչնչացնում են նաև բոլոր կենդանի օրգանիզմները:
«Հետո տեղեկատվություն ստացանք, որ սինտիան ընկել է Գոլֆստրիմ տաք հոսանքի մեջ ու շարժվում է դեպի Եվրոպայի ափեր: Լուրեր հասան, որ ինչ-որ հատվածում մարդիկ էին լողացել և 2-3 օր անց մահացել: Այդ բակտերիան սպանության համար նախատեսված կենսաբանական մեքենա է ու կլանում է ածխածինը` քայքայելով սպիտակուցը: Պատահել է, որ մարդիկ ծովամթերքներով ընթրիքից հետո կրկին 2-3 օր անց մահացել են»,- ասաց Իրինա Երմակովան` հավելելով, որ այդ բակտերիայի տարածման հավանական աղբյուրը հենց ձկնեղենն ու ծովամթերքն են:
Նրա խոսքով` դեռ մինչև Ամանոր Չինաստանում արգելափակել են ձկնամթերքով բարձված մի քանի բեռնատարների մուտքը, իսկ մինչ այդ տեղեկատվություն էին ստացել, որ ծովն ափ է նետում սատկած ու կիսասատկած ձկների ահռելի քանակություն:
«Եվ, հավանաբար, հենց այդ կիսասատկած ձկներն են հավաքել, սառեցրել ու ցրել շուկաներով մեկ: Իսկ որ այդ ձկները կարող էին սինտիայով վարակված լինել, ոչ ոք չէր էլ ենթադրում: Իսկ գործարարներն էլ թքած ունեին դրա վրա: Այնուամենայնիվ, այդ բեռնատարներին թողեցին սահմանն անցնել, և դրանցից մեկը հայտնվեց չինական Ուհանի շուկայում: Եվ հետագայում իմացանք, որ կորոնավիրուսից առաջին մահացածներից մեկը ձուկ է գնել հենց Ուհանի շուկայում»,- ասաց Երմակովան:
Ի տարբերություն կորոնավիրուսի, ինչպես նշում է Երմակովան, սինտիայով վարակվելու դեպքում ողջ մնալու հավանականությունը շատ փոքր է:
Ուշագրավ է, որ Երմակովային աշխատանքից ազատել են իր` ԳՄՕ-ի վտանգների մասին կատարած ուսումնասիրությունից ու դրա արդյունքների հրապարակումից հետո:
Իրինա Երմակովան նշում է, որ սինտիան ոչնչով բուժել հնարավոր չէ, նրան պետք է խաբել, օրինակ, սովորական սոդայով: Այն և ածխածին, և ջրածին է պարունակում: Պարզապես պետք է սոդայի թույլ լուծույթ խմել: Այն կօգնի ազատվել սինտիայից:
Գիտնականի խոսքով` պետություններին արգելված է խոսել սինտիա-բակտերիաների մասին:
Մանրամասները` տեսանյութում
Պատրաստեց 168.am-ը