Բաժիններ՝

ՊՎԾ-ն խնդիրներ է արձանագրել հանրային հատվածի կազմակերպություններում աուդիտի գնման գործընթացներում

Հաշվի առնելով հանրային հատվածում ծավալված քննարկումները՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրականացրել է մշտադիտարկում ՀՀ վարչապետի 2019 հանձնարարականի հիման վրա՝ ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների կողմից ներքին աուդիտի արտապատվիրակման եղանակով ծառայությունների ձեռքբերման գնման ընթացակարգերի նկատմամբ՝ վերջիններիս օրինականության և արդյունավետության գնահատման նպատակով։

Արդյունքում, մի շարք դեպքերում արձանագրվել են, որ կազմակերպված գնման գործընթացների հրավերներում տեխնիկական բնութագրերը կազմված են եղել ոչ ամբողջական և հստակ, չեն նկարագրել ձեռք բերվող ծառայության հատկանիշները, հստակեցված չեն եղել աուդիտի ենթակա միավորների քանակը՝ պահանջվող ռեսուրսի և միջոցների գնահատում իրականացնելու նպատակով, ինչն առաջացրել է ոչ մրցակցային իրավիճակ։ Ի հայտ եկած խդիրները քննարկվել են ոլորտի ներկայացուցիչների հետ։ Նշվածի վերաբերյալ կազմվել է տեղեկանք և ներկայացվել ՀՀ վարչապետին։

Արդյունքում՝ համապատասխան մարմիններին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ապահովել հայտարարված մրցույթների չեղարկումը և կնքված պայմանագրերի լուծումը, ինչպես նաև կազմակերպել նոր գնման ընթացակարգեր՝ նկատի ունենալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից արձանագրված դիտարկումները՝ գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930