
Քրքումով, կոճապղպեղով և սխտորով թեյ՝ իմունային համակարգն ամրացնելու համար

Բժիշկ Քրիստինա Գոնսալեսը հիշեցնում է, որ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ չվարակվելու լավագույն տարբերակը իմունային համակարգի մասին հոգ տանելն է:
Դա անելու համար հարկավոր է հետևել սննդակարգին, չմոռանալ մարզվելու մասին և կարգավորել քնի ռեժիմը: Ինչպես նաև պատրաստել թեյ՝ այուրվեդական բաղադրատոմսով:
Բաղադրիչներ
1. Ջուր – 1 լ
2. Քրքում – 1/2 թ/գ
3. Թարմ կոճապղպեղ
4. Սխտոր – 1 պճեղ
5. Կիտրոն – 2 հատ
6. Սև հատիկավոր պղպեղ – 5 հատ
Պատրաստման եղանակը
1. Ջուրը եռացնել, կոճապղպեղը մաքրել:
2. Կիտրոնի հյութը քամել, կոճապղպեղը բարակ շերտատել, սխտորը մաքրել և մանրացնել:
3. Բոլոր բաղադրիչները խառնել թեյնիկի մեջ, ավելացնել ջուրը, թողնել 10 րոպե՝ թրմվի և խմել: