Բաժիններ՝

Կոտայքում մահացած կնոջ ամուսնու ու որդու մոտ կորոնավիրուս է հաստատվել. նրանք «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են. գյուղապետ. tert.am

Մարտի 27-ին թոքաբորբից մահացած Կոտայքի մարզի Ալափարս համայնքի բնակչուհու որդու ու ամուսնու մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ համայնքի վարչական ղեկավար Արտակ Սարիբեկյանից։

Գյուղապետ հիշեցրեց, մահացած բնակչուհու մահից հետո պաշտոնապես հաստատվել էր, որ նա վարակակիր չի եղել և մահացել է ինֆարկտից։ Նա նշեց, որ կինը տարիներ շարունակ թոքերի խնդիր է ունեցել։

«Կնոջ մահվան օրը որդին և ամուսինը մեկուսացվել էին։ Նրանք հիմա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են։ Նրանց շփման շրջանակը պարզված է և նրանք էլ են մեկուսացված։ Դեռ պարզ չէ, թե վարակակիր, որ օջախի հետ են շփվել, անհայտ է»,- ներկայացրեց գյուղապետը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյու կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս