
Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջկան տեսակցելու է եկել եղբայրը

Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Մինչ օրս աղջնակին հարազատներից ոչ ոք չէր տեսակցել:
Տարիների դադարն ավարտվեց նման ջերմ գրկախառնությամբ ու հետագայում իրար հետ շփվելու ցանկությամբ»,-գրել է նա: