
Փրկարարները մարել են Արարատ քաղաքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 3-ին, ժամը 03:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 56 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խանջյան փողոցի թիվ 56 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:32-ին, մարվել` 03:56-ին: Այրվել են սենյակի գույքն ամբողջությամբ՝ 12 քմ, պատուհանը և սանհանգույցի դռները՝ մասնակի: