
Վիճաբանություն Ասկերանում

Մարտի 31-ին ժամը 21։50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում Ասկերանի շրջանի բնակիչ, 1993թ. ծնված Ա. Ա.-ն վիճաբանության մեջ է մտել նույն շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Ա. Խ.-ի հետ, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով Ա. Խ.-ն ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական Բժշկական Կենտրոն»:
Ա. Ա.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։
ԱՀ ոստիկանություն