Քարոզչության մասնակցում են դպրոցականներ, անչափահասներ, ուսուցիչներ. կարո՞ղ է ՀՀԿ-ն է անցկացնում. Արսեն Բաբայան

Իրավապաշտպան, «Ոչ» շտաբի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը խախտումներ է արձանագրել Ագարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քարոզարշավի ընթացքում: Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ագարակի քարոզչությունից մի հատված աչքի տակով անցկացրեցի։ Քարոզչության մասնակցում են դպրոցականներ, անչափահասներ, ուսուցիչներ, պետական սեկտորի աշխատողներ։ Թեև դասերն արդեն սկսվել են ու հիմա էլ դասի ժամ է դպրոցներում, բայց դա չի խանգարում ԿԳՄՍ նախարարին տեղում ականատեսը լինել վերոգրյալ իրողությանը։ Հիմա նստած մտածում եմ. կարո՞ղ է այս քարոզչությունը ՀՀԿ-ն է անցկացնում»:

https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1310921689117617

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031