Նիկոսիայի հիանդանոցը երկու օրով վիրահատությունները չեղարկել է վիրաբույժի մոտ կորոնավիրուսի պատճառով
Նիկոսիայի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցն առաջիկա 48 ժամվա ընթացքում չեղյալ է հայտարարել բոլոր վիրահատություններն այն պատճառով, որ այդ բժշկական հաստատության սրտավիրաբույժ Քրիզոստոմոս Կոկինոսն ախտահարված է նոր կորոնավիրուսով: Մարտի լույս 10-ի գիշերն այդ մասին իր կայքում հայտնել է Cyprus Mail թերթը։
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ այդ որոշումն ընդունվել է Կիպրոսի Հանրապետության առողջապահության նախարարության արտահերթ խորհրդակցությունում: Այնտեղ նաեւ որոշվել է այդ հիվանդանոցից դուրս գրել եւ ըստ հնարավորության մասնավոր կլինիկաներ փոխադրել բոլոր հիվանդներին, որոնք բուժվել են սրտաբանական բաժանմունքում:
Թերթը նաեւ հայտնում է, որ հիվանդանոցում խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ հարկաբաժինների մաքրմամբ զբաղվող անձինք հրաժարվել են ստանձնել աշխատանքը՝ երկյուղելով այդ վիրուսով վարկվելուց: Ավելի վաղ Կիպրոսի առողջապահության նախարարությունը տարածել է տեղեկատվություն, որ բժիշկը 63 տարեկան է, նա մարտի 3-ին է Կիպրոս վերադարձել Մեծ Բրիտանիա կատարած ուղեւորությունից եւ միայն մարտի 9-ին է կորոնավիրուսի անալիզներ տվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: