
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը հետաձգվեց, քանի որ նիստին ներկա չէր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի փոխանցմամբ, Ռ. Քոչարյանն առնվազն մի քանի օր պետք է մնար «Էրեբունի» բ/կ-ում: Այս մասին դատարանը ծանուցվել էր, և հենց այդ հիմքով դատավոր Աննա Դանիբեկյանը նիստը հետաձգեց:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 8-ի ուշ երեկոյան տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, ապա բժիշկների խորհրդով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն. նշանակվել էր ստացիոնար բուժում։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման հետևանքով է Քոչարյանը տեղափոխվել հիվանդանոց։