Բաժնետոմսերի ռուսական շուկան կտրուկ անկումով է բացվել նավթային գնանշումների փլուզումից հետո

Ռուսական ընկերությունների բաժնետոմսերը մարտի 10-ին Մոսկվայի բորսայում գների կտրուկ անկում են արձանագրել նավթի գների փլուզումից հետո: Առեւտրական հարթակի տվյալների համաձայն, ՌԴ-ի նավթի-գազի խոշորագույն ընկերությունների («Ռոսնեֆտ», «Լուկօյլ», «Սուրգուտնեֆտեգազ») արժեթղթերն ընկել են 12-15 տոկոսով, սպառողական սեկտորինը՝ մինչեւ 28 տոկոսով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի ֆինանսական սեկտորի գնանշումները նույնպես փլուզվել են: «Սբերբանկ»-ը կորցրել է շուրջ 13 տոկոս, ՎՏԲ-ն՝ 12 տոկոս: Տեխնոլոգիական ընկերությունների («Յանդեքս», «Ռոստելեկոմ», «Սիստեմա») բաժնետոմսերը նույնպես արժեքի անկում են արձանագրել: ՌԴ-ի հանգուցային ֆոնդային ինդեքսները փլուզվել են Մոսկվայի բորսայի սակարկությունների բացվելուց հետո: Այսպես, Մոսկվայի բորսայի ինդեքսն ընկել է 14 տոկոսով՝ մինչեւ 2436 կետ, ՌՏՍ ինդեքսը՝ 16 տոկոսով՝ մինչեւ 1056 կետ: Մարտի 9-ին ռուսական ընկերությունների արժեթղթերը փլուզվել են Լոնդոնի եւ Նյու Յորքի ֆոնդային սակարաններում:

Շուկայի անկումը տեղի է ունենում նավթի գների ռեկորդային անկման ֆոնին այն բանից հետո, երբ Վիեննայում ձախողվեցին նավթի արդյունահանման կրճատման շուրջ կայացած բանակցությունները

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031