
Շոգեխաշած մսի պատրաստման լավագույն բաղադրատոմսը

Բաղադրիչներ
1. Խոզի կամ տավարի միս – 800 գ
2. Սոխ – 1 հատ
3. Սալորաչիր – 150 գ
4. Մեղր – 100 գ
5. Տոմատի մածուկ – 1 ճ/գ
6. Բուսական յուղ, աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Միսը լվանալ, կտրատել, թեթևակի տապակել բուսայուղով:
2. Սոխը օղակաձև կտրատել, մսից առանձին տապակել՝ մինչև ոսկեգունի:
3. Այնուհետև միսը և սոխը լցնել շոգեխաշման կաթսայի մեջ, ավելացնել տոմատի մածուկը և սալորաչիրը:
4. Շոգեխաշել ցածր կրակի վրա, մինչև միսը պատրաստ լինի: Երբ այն գրեթե պատրաստ լինի, ավելացնել մեղր, աղ և սև պղպեղ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը