Փաշինյանը Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսին նշանակել է Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Լիլիթ Միրզախանյանը նշանակվել է Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար։
Ըստ մամուլի հրապարակումների, Միրզախանյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի մտերիմներից է՝ մորաքրոջ հարսը: