
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին տեղի ունեցախ վթարի պատճառ է հանդիսացել ճանապարհին առկա մերկասառույցը

Փետրվարի 2-ին ժամը 08:10-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրին Շուշի քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Ռ. Դ.-ն վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է մեքենայի նկատմամբ լիարժեք կառավարումը, ճանապարհից դուրս է եկել դեպի ձախ և կողաշրջվել, ինչի հետևանքով Ռ. Դ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել ճանապարհին առկա մերկասառույցը, իսկ Ռ. Դ.-ն տրանսպորտային միջոցը վարում էր առանց վարորդական վկայականի:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: