Բաժիններ՝

Չինաստանում կորոնավիրուսի տարածման բարձրակետը վրա կհասնի 10-14 օրից. փորձագետներ

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման բարձրակետը վրա կհասնի 10-14 օրից: Այս կանխատեսումը ներկայացրել է ՉԺՀ-ի առողջապահության գործերի պետական կոմիտեի հատուկ հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանը:

«Մենք ենթադրում ենք, որ նոր տիպ կորոնավիրուսի տարածման բարձրակետը վրա կհասնի մոտավորապես 10-14 օրից,-փետրվարի 3-ին փորձագետի խոսքը մեջբերել է «Սինա ցայցզին» պորտալը:-Բայց մենք պետք 1 առաջվա պես ուժեղացնենք դրա տարածումը զսպելու կանխարգելիչ միջոցառումները, չի կարելի թուլացնել զգոնությունը»:

Չժուն Նանշանը հավելել է որ «ներկայում կորոնավիրուսի տարածումը դեռեւս աճի փուլում է», սակայն, չինացի մասնագետների կանխատեսումների համաձայն, «համաճարակը չի հասնի համազգային մակարդակի եւ կմնա տեղային»: Հունվարի 25-ին հատուկ հանձնաժողովի ղեկավարը ենթադրում էր, որ կորոնավիրուսի տարածման բարձրակետը վրա կհասնի 7-10 օրից:

Ինչպես ասված է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի՝ փետրվարի 3-ին հրապարակված հայտարարության մեջ, Չինաստանում 2019-nCoV վիրուսից հիվանդացածների թիվն աճել է մինչեւ 17 205, մահվան դեպքերի քանակը հասել է 361-ի: Ընդ որում, 2 296 մարդու վիճակը գնահատվում է՝ ծանր, 475 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից:

Ընդհանուր առմամբ արձանագրվել է հիվանդության 21 558 ենթադրյալ դեպք»,- ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես հետեւում է գերատեսչության հայտարարությունից, միայն փետրվարի 2-ին Չինաստանում հաստատվել է հիվանդանալու 2 829 նոր դեպք եւ մահվան 57 դեպք: Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդանալու հաստատված դեպքերի քանակը գերազանցել է 150-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս