Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչական վարակներով հիվանդացություն, որոնցից մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 14:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Այսօր «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը պնդեց, որ Արցախի հիմնահարցի շուրջ ՀՀ գործող իշխանությունների գործելակերպն ամբողջովին հակասում է ազգային շահերին:
Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից և փետրվարի 9-ի առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։
Փետրվարի 7-ին, ժամը 09:24-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին:
Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում գրանցվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակով հիվանդացության դեպքեր: Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին առայժմ 10 երեխայի ծնող ներկայացրել է տեղեկանք՝ H1N1 գրիպով վարակված լինելու մասին:
Այդ մարդը այդպես էլ չդարձավ պետական գործիչ, քանզի ինչքան էլ «եփվեն նրա ականջները» թանկարժեք կորտեժներում, առաջատար ջազ-կլուբերում, բազմամիլիոնանոց կառավարական դղյակներում և էլիտար չարտերներում, նրանք անհույս հում են:
Ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչ Տիգրան Մանսուրյանի անվան երաժշտական մրցույթում հաղթող է ճանաչվել երիտասարդ կոմպոզիտոր Բրին Կիրշը (Bryn Kirsch)-ը:
Փետրվարի 6-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում, զորամիավորման շտաբի պետի ղեկավարությամբ, անցկացվել է սպաների և ժամկետային զինծառայողների հավաք-պարապմունք:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ:
Քիչ առաջ Աժ-ում մեկնարկեց ԱԺ ապրիլյան հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական փակ նիստը: Նիստին մասնակցում է նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նիստից առաջ վերջինս լրագրողների հարցերին չպատասխանեց։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
168 Մամուլի տեսություն
Ռուսաստանի պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ բանակցություններ վարելու Իդլիբի նահանգի ապաէսկալացման գոտու իրադրության շուրջ:
Ըստ երեկ ԱԺ կայացրած որոշման, առաջիկայում Հայաստանին սպասվում է Սահմանադրության փոփոխությունների բարդ գործընթաց։ Գործընթացն արդեն իսկ վիճահարույց է, քանի որ Սահմանդրության փոփոխությունների լեգիտիմությունն հարցականի տակ է դրվում Սահմանադրական դատարան դիմելու հստակ պահանջը չպահպանելու, խախտելու պարզ պատճառով։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման հետ կապված՝ երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության ելույթները վկայում են այն մասին, որ հիմնական մարտավարությունը լինելու է այն, թե այն ամենը, ինչ տեղի է ունենում` պայքար է սևերի ու սպիտակների միջև, «վերջին բաստիոնն է ռևանշիստների», և այլն։
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն օդային եւ ցամաքային սահմանին շարունակում է ուժեղացված հսկողական աշխատանքները՝ տեղեկացնելով, որ դրանց արդյունքում սահմանից լինում են հոսպիտալացումներ։ Չինաստանից Հայաստան ժամանած հայերի թվում եղել են այնպիսիք, որ ունեցել են ջերմություն։ Նրանք եւ ոչ միայն նրանք մեկուսացվել եւ հոսպիտալացվել են։
Վիկտոր Սողոմոնյանը, բացի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ղեկավարելուց, կզբաղվի նաև այլ աշխատանքով։
Շանհայի բնակչությանը հորդորում են հնարավորինս տանից դուրս չգալ եւս առնվազն երկու շաբաթ, որպեսզի կասեցվի նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածումը:
168.am-ի տեղեկություններով՝ այս գիշեր ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքական տրագիկոմեդիան և իրավական աբսուրդի թատրոնը… Եթե այն, ինչ տեղի ունեցավ երեկ ՀՀ Ազգային ժողովում, տեղի ունենար մեր արևելյան կամ արևմտյան հարևան պետություններից մեկում, կարելի էր լիաթոք ծիծաղել և լուծված համարել մեր արտաքին անվտանգության խնդիրը։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում իշխանության ընդունած որոշմանը՝ սահմանադրական փոփոխությունների համար անցկացնել հանրաքվե
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովնան մարգարեի հիշատակության օրը:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը նոր պետ ունի՝ Արամ Ավետիսյանը: Փետրվարի 6-ին Նաիրա Հարությունյանը տեղեկացրել էր, որ դադարեցնում է Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պատասխանատուի աշխատանքը` այլ աշխատանքի անցնելու առթիվ:
Օրերս համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի թիվ 160 դպրոցի մոտակայքից փորձել են երեխա առևանգել
Ակնհայտ է, որ 37-ի օրինագծից Փաշինյանը վերջին պահին հետ կանգնեց ներքին աննախադեպ ճնշումների և միջազգային կառույցների կոշտ արձագանքից հետո։ Հետ կանգնեց՝ թքած ունենալով 37-ի վրա, որոնց մեծամասնությանը եթե հարցնես, թե ինչի տակ է ստորագրել, չի պատասխանի։
Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը (Սելիմ), իսկ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Փիթ Բութիջիչը ոչ մեծ առավելությամբ հաղթել է Այովայի նահանգում կայացած քոկուսներում:
ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգում հինգ մարդ է զոհվել Բեթել քաղաքի մոտ ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով: