![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանի պատվիրակությունը Թուրքիա կժամանի փետրվարի 8-ին
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1004050.jpg)
Ռուսաստանի պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ բանակցություններ վարելու Իդլիբի նահանգի ապաէսկալացման գոտու իրադրության շուրջ: Այդ մասին փետրվարի 8-ին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում։
«Վաղը Ռուսաստանից պատվիրակություն կժամանի Թուրքիա, որը կգլխավորեն արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: Մենք բանակցություններ անցկացնենք եւ, եթե անհրաժեշտություն լինի, ապա դրանցից հետո բանակցություններ տեղի կունենան մեր երկրների ղեկավարների մակարդակով»,-ասել է նա:
Մինչդեռ փետրվարի 6-ին Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ «Ռուսաստանից Թուրքիա պետք է ժամանի զինվորական պատվիրակություն՝ քննարկելու Սիրիան», հաղորդել է ՏԱՍՍ-ը: