Այն առգրավվել, փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։
Իշխանություններն ամեն կերպ ջանում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ներքաշել որևէ քրեական գործի մեջ, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ կերպ կալանավորել նրան:
Ժնևյան բանակցությունները, ընդհանուր առմամբ, փակ են եղել, բանակցությունների բովանդակությանը և արդյունքներին տեղյակ չենք, դժվար է այս պահին հստակ գնահատել, չնայած որոշ ենթադրություններ կարելի է անել՝ համանախագահողների, ինչպես նաև՝ հայ և ադրբեջանցի դիվանագետների կցկտուր խոսքերից։
Այսօր 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել 22:50-ին:
Փետրվարի 7-ին` ժամը 15.30-ին, Գուգարաց թեմի առաջնորդարանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու հոգևոր հովվից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ եկեղեցուց նկար են գողացել:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի գործընկերներ, նախապես հայտնել էինք, որ այսօր ժամը 17:00-ին իրականացնելու ենք Հանրապետության նախագահին ուղղված հայտարարության ստորագրահավաքի ամփոփում։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն ամփոփել է Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Ատլետիկի» հետ խաղի արդյունքները (0:1)։
«Հանրապետության նախագահը Սահմանադրության և Հանրաքվեի մասին օրենքի դրույթների շրջանակներում ունի հետևյալ լիազորությունները՝ դիմել Սահմանադրական դատարան (ՍԴ), ստորագրել և չստորագրել: Պարզապես, եթե օրենքների դեպքում չստորագրելն իրենից ենթադրում է ԱԺ նախագահի կողմից ստորագրում և ուժի մեջ մտնել, ապա այս պարագայում արդեն դա լինելու է իրավունքի ուժով, այսինքն՝ ԱԺ նախագահը չի ստորագրելու, այլ զուտ «Հանրաքվեի մասին» օրենքի դրույթի ուժով այն մտնելու է ուժի մեջ»,- ասաց սահմանադրագետը:
Աշխարհում անհատական պաշտպանության միջոցների սուր անբավարարություն է դիտվում, որոնք անհրաժեշտ են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:
Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը: Նախագահ Արմեն Սարգսյանը բժշկական կենտրոնում է։
«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը խոսել է «Լիվերպուլի» մասին, ինչպես նաև հիշել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր աշխատանքի մասին:
Հայտնի են 2019-ի աշխարհի երջանիկ և դժբախտ, լավատես և հոռետես երկրները՝ ըստ «GALLUP International association»-ի:
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այնուամենայնիվ, եթե հանրաքվեն կայանա, ապա քաղաքական իմաստով նրա արդյունքները ստվերելու են 2018թ. արտահերթ խորհրդարանարանական ընտրությունների արդյունքները:
Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծն ուժի մեջ լինելով՝ դեռ ոչ մի դատավոր այդ «շահավետ» առաջարկից օգտվել չշտապեց։
Բյուջետային ավիաընկերությունների՝ հայկական շուկա մուտք գործելու լուրը որքան աղմկոտ եղավ, այնքան էլ, ըստ ամենայնի, աղմկոտ է լինելու վերջիններիս շնորհիվ հայկական շուկայի կազմաքանդումը: Առաջին ծիծեռնակը կարծես արդեն հայտնի է:
Նախագահի թեկնածուներից շատերին անձամբ եմ ճանաչում, շատերի հետ հաց եմ կիսել, բաժակ բարձրացրել, աշխատել ու շփվել: Անկախ մեր տարաձայնություններից՝ հարգում եմ շատերին իրենց անցած ճանապարհի համար: Ու այսօր, օգտվելով այդ մարդկային կապիտալից, մի պարզ, բայց անչափ կարևոր խնդրանք-հորդոր-կոչ-ահանջ ունեմ ձեզ:
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին:
Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանրաքվե նշանակելու որոշման գործընթացում սահմանադրականություն, իրավական պետության սկզբունքներ կամ իրավական հիմնավորումներ փնտրելն անիմաստ գործ է: Սա պարզապես իրավական նիհիլիզմ է…
Անգլիական «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է աշխատանքի անցել ֆրանսիական թիմում:
Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում, պատերազմների վարման տեսանկյունից, ավելի արդյունավետ է դարձել հոգեբանորեն դասալքել, բարոյապես ապականել և մասնատել հակառակորդի հասարակությանը, քան զենքի ուժով կամ դրա սպառնալիքով նվաճել վերջինիս:
Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հայկական հումանիտար խումբն արդեն մեկ տարի Սիրիայում առաքելություն է իրականացնում և 2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի փետրվարի 8-ը ականազերծողները մաքրել են 126 հազար քառակուսի մետր տարածք, որից մոտ 91 հազար քառակուսի մետր հատվածը (ականներով և պայթուցիկ զինամթերքով վարակված համար 1 և համար 2 տարածքները) ստուգազննվել և հանձնվել են Հալեպի նահանգային իշխանություններին:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ նախագիծն ուղարկել է նախագահի աշխատակազմ։ Այս մասին «Երկիրն այսօր»-ի հետ զրույցում հայտնեցին նախագահի աշխատակազմից։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կոմիտաս Մուրադյանը նշանակվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:
Շիրակի մարզի հանրապետական նշանակության ճանապարհները բաց են, ձյունը շարունակվում է: Փետրվարի 8-ին՝ ժամը 12.00-ի դրությամբ, մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Դեռևս 2017թ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կազմավորումը պայմանավորված էր երկրում շարունակաբար և նոր թափ ստացած պետական համակարգի բարեփոխումներով: Հանձնաժողովի կազմավորման հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ տարվող պայքարի շղթայում մասնագիտական անկախ մարմին ունենալու հրամայականն էր: Կոռուպցիայի կանխարգելման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործում կարևոր նշանակություն ունի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը, կրթական ծրագրերի իրականացումը, ինչը նպաստում է նաև հանրային իրազեկվածության բարձրացմանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ամփոփել է վերջին շրջանի իր պաշտոնական և աշխատանքային այցերը, դրանց արդյունքերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնելու նախագիծը քննարկման դնելու, փետրվարի 6-ին նախագիծը հաստատող՝ հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունելու շուրջ իրավաբանները, փաստաբանները պարբերաբար ահազանգում են գործընթացի հակասահմանադրականության մասին:
Փետրվարի 8-ին, ժամը 11:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: