
«Հոգեպես անհավասարակշիռ, շիզոիդ պահվածքով ղեկավար ունենալն իսկապես աղետ է». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ԱԺ-ում խայտառակություն է ցանկացած քաղաքակիրթ երկրի համար:
Հոգեպես անհավասարակշիռ, շիզոիդ պահվածքով ղեկավար ունենալն իսկապես աղետ է:
Այդ մարդը այդպես էլ չդարձավ պետական գործիչ, քանզի ինչքան էլ «եփվեն նրա ականջները» թանկարժեք կորտեժներում, առաջատար ջազ-կլուբերում, բազմամիլիոնանոց կառավարական դղյակներում և էլիտար չարտերներում, նրանք անհույս հում են:
«Շնաբարո դուրսպրծուկների վնգստոց», «հակապետական ուժեր», «ժողովրդի լավատեսությունը ծծող»՝ սա պետական բարձրագույն մակարդակով ատելության խոսքի հերթական արտաթորանքն էր, որին կրկին հետևեց թշնամության, անհանդուրժողականության համակարգված ֆեյքային արշավը սոցիալական ցանցերում:
Հասկանում եմ, որ դա Նիկոլի կողմից սադրանք էր՝ հրահրելու փոխադարձ վիրավորանքների կեղտաջրային ժայթքում և դրանով փորձել ստվերելու սահմանդրության բռնաբարման աղաղակող փաստը:
Հարց է առաջանում. կրկին իջնե՞լ քաղաքականության մեջ շնանալու բոլոր էտապներով անցած փնթիների մակարդակին, թե՞ մնալ սեփական բարձունքին, մինչև “ջրհեղեղը” երկրի երեսից մաքրի-տանի այս ընթացքում ծիլ տված անբարոյականության և պղծության ջունգլիները»:
Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ԱԺ-ում խայտառակություն է ցանկացած քաղաքակիրթ երկրի համար:Հոգեպես անհավասարակշիռ, շիզոիդ…
Gepostet von Armen Ashotyan am Freitag, 7. Februar 2020