Կաշառատուն Ջոն Ֆարխոյա՞նն է

168.am-ի տեղեկություններով՝ այս գիշեր ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը:

Վերջինս ձերբակալվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կաշառքի գործի շրջանակներում:

Ըստ լուրերի՝ կաշառատուն Ջոն Ֆարխոյանն է:

Մեր տեղեկություններով՝ Ջոն Ֆարխոյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի եղբայրն է:

Հիշեցնենք, որ Կարեն Ֆարխոյանը նախագահում է դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելու որոշման հետ կապված Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքի քննության դատական նիստը:

Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մայիսի 18-ին ազատ արձակելու, իսկ մայիսի 20-ին՝ գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումներ կայացրած դատավորն է։

Հ.Գ. Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Արամ Ավետիսյանն, ի պատասխան Ջոն Ֆարխոյանի ձերբակալության վերաբերյալ մեր հարցի, ասաց, որ իրենց վարույթում նման գործ չկա:

Տեսանյութեր

Լրահոս