Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս Մեղրիի անցակետում համատեղ զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Ս.Հ-ի ուղեբեռները:
«Ես դեռ վաղուց 2018 թվականի ապրիլ-մայիսյան դեպքերը գնահատել եմ սահմանադրական կարգի տապալում: Դա եղել է բռնի իշխանազավթում և դա առաջինը կատարվել է գործադիր իշխանության նկատմամբ: Հետո դեկտեմբերին դա կատարվեց օրենսդիր իշխանության նկատմամբ»,- ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ հավելելով, որ երեկ էլ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը «իր ոհմակով լկտի սահմանադրական կարգը տապալելու համար հարձակում գործեց Սահմանադրական դատարանի վրա»:
«Ընդդիմադիր դաշտում առաջին հատվածը, բնականաբար, կազմված է լինելու նախկին իշխանության ներկայացուցիչներից՝ հանրապետականներ, Դաշնակցություն, մասամբ՝ ԲՀԿ: Երկրորդը՝ նոր ձևավորվող քաղաքական ուժերն են, որոնք ստեղծվել են 2018-2019 թվականների ընթացքում՝ «Ազգային օրակարգ», «Մեկ Հայաստան» կուսակցությունները, հայտ ներկայացրեց նաև ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը: Երրորդ հատվածն այն ուժերն են, որոնք հեղափոխության հետ են, բայց դժգոհ են հեղափոխությունից՝ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը, ՔՈ կուսակցությունը և այլն»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգը:
Որո՞նք են ստեղծված սահմանադրական խորը ճգնաժամից դուրս գալու օրինական ելքերը. Վարդան Այվազյան. ՈՒՂԻՂ
«Նոր կրոնական կառույցները՝ թավշյա հեղափոխության գործընթացներում: Աղանդներն այսօրվա ՀՀ-ում». ՈՒՂԻՂ
Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան- Լառնակա (Կիպրոս) -Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսի 1-ից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 6-ին, ժամը 22:27-ին տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76 հասցեում գտնվող հանրախանութի տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա:
Փետրվարի 7-ին, ժամը 04:48-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Իսրայել Օրի» հյուրանոցի նկուղային հարկում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է, որ Վաշինգտոնը այսուհետեւ հանգիստ է արձագանքելու կորոնավիրուսի հետ կապված իրադրությանը:
Փետրվարի 8-11-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար նվազելու է 18-20 աստիճանով։
«Ի՞նչ վերադասավորումներ կարող են լինել ընդդիմության դաշտում. հնարավոր սցենարներ». Վիգեն Հակոբյան. ՈՒՂԻՂ
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ականատես եղան հիրավի պատմական գործողության։ Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումից, բազմաթիվ պաթոսախառն, «ժողովուրդ» ու «քաղաքացի» բառերը անհարկի շահարկող, հաճախ անբովանդակ, երբեմն էլ զավեշտի հասնող բազմաթիվ պատգամավորական ելույթներից, հիմնական զեկուցողի խղճուկ, կցկտուր և ողջ գործը տապալող պատասխաններից հետո, իշխող ուժը ստիպված եղավ միացնել իր միակ ծանր հրետանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Գառնիկ Իսագուլյանի կոչը` արագ ձևավորել զուգահեռ իշխանություն. ՈՒՂԻՂ
Ճապոնիայի Իոկոհամայում կարանտինի կանգնած Diamond Princess ճամփորդանավում եռապատիկ աճել է այն մարդկանց թիվը, որոնց մոտ նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել:
ետրվարի 7-ին «Ազիմուտ» ավիաընկերության Ռոստով-Երևան-Ռոստով չվերթը ուշանում է:
Ամերիկացի զինվորականները ոչնչացրել են Եմենում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Քասիմ ար Ռայմիին:
«Իմ Ձայնը» նախագիծը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել Վիկիլիքսում հրապարակված տեղեկատվությունից։ Այսօր ընտրվել են այն հատվածները, որոնք ցույց են տալիս, թե ամերիկյան կողմը ինչ նկատելի ջանքեր և սկզբունքայնություն է ցուցաբերել Հայաստանում մարտի 1-ի դատավարությունների, երկրում մթնոլորտի լիցքաթափման, ժողովրդավարության և օրինականության, իշխանության և ընդդիմության երկխոսության, քաղաքացիական հասարակության կայացման համար։
HSBC- ն մտադիր է վաճառել իր բանկային բիզնեսը Թուրքիայում: Պատճառը երկրի անկայուն արտարժույթի և տնտեսական հեռանկարի շուրջ ունեցած մտավախությունն է: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդը, ի դեմս Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Հրանտ Անանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի և Կարեն Սարդարյանի,
«Վերջին շրջանում «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ շուկայում հայտնվել է էժան գնով վաճառվող հավկիթ: Քաղաքացիներն այսպիսով կամուկացի մեջ էին հայտնվել՝ չիմանալով գնել այդ հավկիթը, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը շրջայց իրականացրեց մի քանի խանութներում եւ պարզեց, որ կան շուկաներ, որտեղ հավկիթը վաճառում են նույնիսկ 25-26 դրամով: Իսկ, ահա, Երեւանի խոշոր սուպերմարկետներում այն կարող է տատանվել 30-40 դրամի սահմաններում: Համեմատության համար մոտ երկու շաբաթ առաջ այն տատանվել է մոտ 55-70 դրամի սահմաններում:
Փետրվարի 7-ին, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, անսպասելի ստուգայցեր է իրականացրել ԶՈՒ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտելու մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 7-ի առավոտյան կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարի միջոցառումները:
Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը գերազանցել է 31,1 հազարը, 636 մարդ մահացել է, 1540-ն՝ ապաքինվել, Հուբեյի նահանգում մահացել է եւս 69 մարդ:
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպք բացահայտելու մասին. ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը:
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում փետրվարի 6-ին արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞վ էր այս օրերին ԱԺ բերված ու տարված խայտաբղետ, հակասահմանադրական ու հակապետական նախագծերի հեղինակը:
Կարծում եմ, որ նրանք ունեն խորքային հոգեբանական պահանջ հայրենիքը լքելը հիմնավորելու, արդարացնելու համար՝ առաջին հերթին իրենք իրենց ու իրենց մարձավորների առջև։ Նիկոլն այդ հոգեբանական խնդրին (մեղքի զգացմանը) լուծում է տվել, նա ամեն օր հիմնավորում է այն «հրեշային» Հայաստանի գոյությունը, որտեղից նրանք փախչել են ու փրկվել։ Նիկոլը նրանց ալիբին է։
Փետրվարի 5-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակել է պարզաբանում, որով փորձել է անդրադառնալ 2020 թվականի փետրվարի 1-ի «Վառելիքի շուկան մենաշնորհացվում է. ՏՄՊՊՀ–ն աչք է փակում կոռուպցիոն նոր դրսևորումների վրա» վերլուծությանը։ ՏՄՊՊՀ-ի արձագանքի բովանդակությանից և վերամբարձ ոճից պարզ է դառնում, որ «վերևից հորդորով» գրված գրություն է, որի նպատակը ոչ թե բովանդակային, մասնագիտական քննարկումներ իրականացնելն է, այլ քաղաքական պատասխանատվությունից խուսափելը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ պարզ դարձավ, որ 2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված եւ հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները համարվել են առերեւույթ խնդրահարույց սահմանադրականության տեսանկյունից, եւ Սարգսյանը չի ստորագրել այդ օրենքներն ու դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: