Բաժիններ՝

Գյուղապետի կինը աշխատանքի չի ներկայացել, բայց ստացել է 2 մլն 700․000 դրամից ավելի աշխատավարձ

Ոստիկանության Թալինի բաժնում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես պարզվել է, որ դպրոցի տնօրենը 2015 թվականին գյուղապետի կնոջը հրամանագրել է որպես դպրոցի գիշերային պահակ, սակայն կինը աշխատանքի չի ներկայացել և մինչև այս տարվա հունվար ամիս ստացել է 2 միլիոն 700 հազար դրամից ավելի աշխատավարձ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ գիշերային պահակ հրամանագրված կինը մի քանի անգամ, տարբեր ժամանակահատվածներում, բացակայել է Հայաստանից։

Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի փաստերով ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս