Բաժիններ՝

Արդյո՞ք լրագրողական էթիկայի սահմաններում է, երբ լրագրողը հարցի տեսքով քաղաքական գնահատականներ է տալիս. Ռուբեն Մելիքյանն ակնկալում է Հանրային հեռուստաընկերության արձագանքը

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հանրային հեռուստաընկերության լրագրողի հնչեցրած հարցի քաղաքական ենթատեքստին. Ռուբեն Մելիքյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«ՔՊ գրասենյակի դիմաց Հ1-ի լրագրող Anush Muradyan-ի հարցը՝ Ալեն Սիմոնյանին (հեռարձակվել է ուղիղ եթերով).

«Վաղը Ռուբեն Մելիքյանը պատրաստվում է դիմում ներկայացնել ԿԸՀ, քաղաքացիական նախաձեռնությունը իրենք են ձևավորել և, ըստ էության, ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են դառնալու, ինչ-որ տեղ աջակիցներն են դառնալու «Ոչ»-ի շտաբի ձևավորողը, «Ոչ» քարոզողը: Ինչպե՞ս եք սրան վերաբերում»։

Սա նորմա՞լ է։ Այս հարցը լրագրողական էթիկայի սահմաններու՞մ է։ Լրագրողը (այն էլ Հանրայինի լրագրողը) իրավունք ունի՞ հարցի տեսքով քաղաքական գնահատականներ տալ անձամբ ինձ և մեր նախաձեռնությանը։

Համարում եմ սա անընդունելի և ակնկալում եմ Հանրային հեռուստաընկերության պատշաճ արձագանքը։

Առաջին ալիք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս