Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով:
«Ադրբեջանը թող պատրաստվի ու գնա Արդարադատության միջազգային դատարան, մենք կարող ենք ամեն ինչ այնպես լավ կազմակերպել, որ Ադրբեջանի բոլոր փաստարկները ջախջախենք։ Զարմացած եմ, որ Ալիևի պատկերացումներն այդքան մակերեսային են, մասնավորապես՝ սեփական պատմության իմացությունը, չնայած սա բնական է, քանի որ նրանք այդքան էլ սեփական պատմություն չունեն։ Սա է պատճառը, որ կարծես թե երրորդ դասարանի աշակերտի պատասխաններ լինեին։ Ադրբեջանը որևէ փաստարկ չունի»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին, ժամը 11:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային տեսուչը ծառայություն կատարելիս Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում նկատել է վիճաբանող անչափահաս տղաների:
«Էրեբունի պլազա»-ում հունվարի 23-ին կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը դեռ մեղադրյալի կարգավիճակում է և կալանավորված, սակայն դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու համար։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, ազատվելով Մայրավանքում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Դամասկոսի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է անհայտ անձը ենթադրաբար բենզինով լի շշի պարունակությունը լցնում աղբարկղն ու այնուհետև այրում այն:
«Հանրաքվե. կարծիքների բախում: Ինչպես է կատարվում ընտրությունը կողմ ու դեմ տարբերակների միջև». ՈՒՂԻՂ
Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Հուբեյի նահանգի վարչակազմը տարածաշրջանի բոլոր բնակիչներին, ներառյալ գյուղացիներին, արգելել է դուրս գալ տներից, գրել է South China Morning Post-ը:
Ձնաբքի եւ անբավարար տեսանելիության պատճառով Մ2 ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Տրապիզոնի Ս. Մարիա կաթողիկե եկեղեցու գերեզմանատանը ատելության հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով անհայտ անձինք քանդել ու հրկիզել են հանգուցյալ Զեհրա Չոլաքի գերեզմանի խաչը։
Ճամբարների կիսված, պառակտված, անընդհատ ներքին թշնամիներ փնտրող, արհեստականորեն «հնի» ու «նորի» բաժանվող հասարակության ներքին մթնոլորտը շատ արագ տեղ է գտնում բոլոր համակարգերում, այդ թվում՝ բանակում։
Գերման Ավագյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 18:00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սրբ. Սարգիս եկեղեցում:
Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրական դատարանը ներկայիս կազմով չի կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Կրկին արձանագրում ենք, որ հանրաքվեն ժողովրդի իշխանության իրացման համար կարևոր և անհրաժեշտ միջոց է, դրա կիրառման փաստը ողջունելի է։ Հանրաքվեն նաև լավ հնարավորություն է երկրի ապագայի վերաբերյալ գաղափարների, պատկերացումների շուրջ բովանդակային քննարկումներ ծավալելու համար։
ԿԳՍՄ նախարարությունը 2019-ի դեկտեմբերի 30-ից չունի հանրակրթության ոլորտի պատասխանատու փոխնախարար այն դեպքում, երբ դպրոցներում կուտակված են հազար ու մի խնդիրներ։ Լրատվությամբ անընդհատ տարածվում են դպրոցների կառավարման խորհուրդներում տեղի ունեցող կամայականությունների մասին, որոնց պատճառը կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրության գործող անկատար, իսկ ավելի ճիշտ՝ անազնիվ նպատակներով գրված կարգերն են, որոնց փոփոխությունները օր առաջ պետք է արվեին։
Հալեպի անվտանգության խորհրդի նիստում հայտարարվեց Հալեպ քաղաքի եւ նրա արվարձանների ամբողջական ազատագրման մասին։
Փետրվարի 16-ին, ժամը 15:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, կա տուժած:
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել:
Փետրվարի 12-ին Ազգային ժողովում ի պատասխան պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին, թե ինչու է ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանի արտագրությունները քննող հանձնաժողովը բաղկացած վերջինիս մտերիմներից (գիտական ղեկավար, անմիջական ենթակա, երկարամյա ընկեր), ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փորձելով ինչ-որ կերպ արդարացում գտնել այդ ակնհայտ շահերի բախմանը, ասաց հետևյալը.
Հայաստանյան հասարակությունը, այդ թվում՝ Փաշինյանի ընտրազանգվածը, ցանկանում է հասկանալ, թե ինչ է կատարվել, սակայն որևէ օբյեկտիվ վերլուծություն չի ստանում։ Ընդհանուր անվտանգությանը վերաբերող հարց է, որն անհանգստացնում է բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից։
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ կուզենայի լսել Մյունխենից` ի պատասխան «ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից» հարցին։ «Մենք հրավիրում ենք միջազգային հանրությանը մարտի 31-ին առավելագույն լայն ընգրկմամբ ներկայացված լինելու և դիտելու Արցախի Հանրապետության համապետական ընտրությունները, սեփական աչքերով տեսնելու կայացած ժողովրդավարական պետության ձեռքբերումները 30-ամյա անկախության արդյունքում։
Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումն արդեն հասել է առավելակետին, վարակման նոր դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է, եւ ապագայում հարկ է սպասել իրադրության բարելավման:
Փաշինյան-Ալիեւ բանավեճը եւս մեկ անգամ ապացուցում է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ որեւէ նորմալ, կառուցողական քայլի:
ԱՄՆ-ի Միսսիսիպիի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների պատճառով, նահանգի Ջեքսոն մայրաքաղաքում ջրի տակ են անցել մի քանի շրջաններ, Փեռլ գետը դուրս է եկել ափերից, դրանում ջրի մակարդակը գերազանցել է 11 մետրը եւ շարունակում է բարձրանալ։
ԱՄՆ-ն ըստ էության անտեսել է մերձավորարեւելյան կարգավորման նկատմամբ միջազգայնորեն ճանաչված մոտեցումը, դա հազիվ թե օգնի բարելավելու իրադրությունը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Stampa թերթում հրապարակված հարցազրույցում
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական ուղերձ է հղել լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ:
Այս տարվա հունվարի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ սենսացիոն ոճի մեջ, հայտարարեց որ 2019 թվականին հայոց բանակում կորուստների «պատմական ամենացածր» մակարդակ է արձանագրվել։ Ու թեև սա նրա հերթական կեղծարարությունն էր (2013-14 թվականներին կորուստները բանակում ավելի քիչ են եղել), իրականությունը շատ ավելի դաժան գտնվեց, այս ինգնագոհ և փուչ խոսքերին հաջորդած տառացիորեն մեկ ամսվա ընթացքում տասից ավելի կորուստներ գուժելով, և բոլորիս կագնեցնելով ծանր մտատանջության առաջ՝ ինչ է տեղի ունենում մեր բանակում։
Փետրվարի 16-ին, ժամը 22:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը:
ՆԱՏՕ-ն ինտենսիվ ու բաց քննարկումներ էֆ անցկացնում Ռուսաստանի հետ: