Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության ՊՊԳՎ Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ, պաշտոնաթող գնդապետի ապօրինությունների վերաբերյալ, որը ներկայումս աշխատում է ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությունում։
«Միլանը» գլխավոր մարզչի պաշտոնում քննարկում է ակումբի նախկին խաղացող Անդրեյ Շևչենկոյի թեկնածությունը:
Փետրվարի 12-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսում է Ֆրանսիայի հետ:
«Հայ-գերմանական հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն, սակայն այն շարունակում է չօգտագործվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս օրակարգին:
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե նախաձեռնելով «ՈՉ» կողմի պաշտպանություն՝ օգնում են քաղաքական իշխանությանը:
ՉԺՀ-ում նոր կորոնավիրուսի բռնկման ժամանակամիջոցում Չինաստանի եւ մյուս երկրների միջեւ օգտագործվող միջազգային ավիացիոն երթուղիների թիվը կրճատվել է 67 տոկոսով:
Օրերս ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տեղ գյուղի բնակիչներից մեկը Արցախից ապօրինի հատված վառելափայտ է տեղափոխում գյուղ։
2019 թ. ընթացքում ՀՀ պետական սահմանի անցակետերում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից կանխվել է պետական սահմանի խախտման 152 փորձ, բացահայտվել է անցակետերից դուրս պետական սահմանի խախտման 26 դեպք՝ 45 անձանց մասնակցությամբ և սահմանային ռեժիմի խախտման 92 դեպք՝ 179 անձանց մասնակցությամբ։ Նույն ժամանակահատվածում կանխվել է ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ներկրման 2 փորձ, ինչի արդյունքում ձերբակալվել է ՀՀ 4 քաղաքացի, և առգրավվել են 6,5 կգ ընդհանուր զանգվածով տարբեր տեսակի թմրամիջոցներ։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 13-ին «BKMA Երևան» ակումբի ֆուտբոլիստների հրավերով այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա և հանդիպել ակումբի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ:
Այս իրավիճակում միամիտ կլիներ, որ ՀՀ ղեկավարությունը ԵՄ-ն դիտարկեր և համարեր այնպիսի կառույց, ինչպիսին այն 1990-ական թթ. Էր, և մտածեր, որ Արևմուտքը կօգնի: Արևմուտքը, որն այսօր խնդիրներ ունի և խնդիրներ է հարուցում, նման Արևմուտքից աջակցություն անհնար է ակնկալել: Հայաստանը ստիպված է շարունակել այն քաղաքականությունը, որը կարող է և որը հնարավոր է, այսինքն՝ այն, ինչ արել է իր ողջ պատմության ընթացքում, պահպանել հարաբերություններ Արևմուտքի հետ, բայց շարունակել և պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների հետ:
2018 թվականից Հայաստանը անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի և Գերմանիան Հայաստանի համար շատ կարևոր և հաջողված մոդել է խորհրդարանական կառավարման առումով:
Հայաստան-Գերմանիա հարաբերությունները բավական ինտենսիվ զարգանում են։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է: Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր՝ ժամը 21:00-ին:
Հոնկոնգի հասարակայնությունը մայրցամաքային Չինաստանին 1 մլրդ յուանի (ավելի քան 143 մլն դոլար) չափով ֆինանսական օգնություն է տրամադրել COVID-2019 վիրուսի դեմ պայքարելու համար:
168 Լրահոս
Ոստիկանության Նոր Նորքի Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժանմունք ներկայացած 77-ամյա տղամարդը հայտնել է, որ ավտոտնակում զենք-զինամթերք կա։ Մեկնած օպերատիվ խումբը ավտոտնակում հայտնաբերել է «Կալաշնիկով» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Տղամարդու հայտնածով՝ ինքնաձիգն ու փամփուշտները պատկանել են հանգուցյալ որդուն։ «Կալաշնիկով» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վայքի բաժնում։ Ինքնաձիգը, 5,6 մմ տրամաչափի […]
Քրեական ժամանակագրությունում հաճախ են հանդիպում «չհիմնավորված դաժանություն» կամ «չհիմնավորված ոճիր» հասկացությունները: Որպես կանոն, դա անում են հոգեբույժ Լոմբրոզայի «բնածին հանցագործների պատկերասրահի» մռայլ, նեղճակատ սուբյեկտները կամ էլ անմիտ պատանիները: Շատ ավելի հազվադեպ չհիմնավորված դաժանություն են կատարում քաղաքական գործիչները:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել այն դեպքերի համար, երբ զույգ համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցները երթեւեկում են առանց զույգ համարանիշի և այն դեպքերի համար՝ երբ բացակայում է համարանիշներից մեկը։
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին մակագրված 6 գործով Սահմանադրական դատարանը չի կարողացել աշխատակարգային որոշումներ կայացնել, քանի որ Վ.Գրիգորյանը դրսեւորել է անգործություն ու չի կատարել իր գործառույթները։ Փոխարենը՝ Վահե Գրիգորյանը մեկնել է գործուղումների՝ սեփական նախաձեռնությամբ՝ խախտելով Սահմանադրական դատարանի աշխատակարգը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել գրավոր հարցմանն ի պատասխան Սահմանադրական դատարանից տրամադրված տեղեկատվությունից։
Կառավարությունն այսօր 718 միլիոն 489 հազար դրամ հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» սահադաշտի բարելավման, գույքի ձեռքբերման, կահավորման և տեխնիկական վերազինման համար:
Փետրվարի 12-ին մասնագիտական հավաք-պարապմունքներ են անցկացվել 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի ներգրավմամբ:
168.am-ի հարցին, թե ո՞ր ՍԴ-ի ժամանակ են ենթադրյալ կեղծ ընտրությունների արդյունքներ վավերացվել, և արդյո՞ք դա Հրայր Թովմասյանի գլխավորությամբ գործող ՍԴ-ն էր, Այվազյանն արձագանքեց.
Պայթուցիկ նյութով հերթական ծանրոցն է պայթել Ամստերդամում:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին այցելել է ԱՀ քննչական կոմիտե եւ հանդիպում ունեցել գերատեսչության ղեկավար կազմի հետ՝ կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին, ժամը 17:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Կորոնավիրուսի տարածման հետեւանքների ստույգ տնտեսական կանխատեսումն այժմ պատկերացնել հնարավոր չէ, առայժմ հայտնի չէ, թե որքան երկար կշարունակվի համաճարակը, եւ ինչպիսին կլինի դրա մասշտաբը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Անի Սամսոնյանը և Աննա Կոստանյանը դուրս են եկել ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբից, որը ղեկավարում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
«Քրեական ենթամշակույթի» դեմ հետևողական պայքարը շարունակվում է՝ հանրային անվտանգության ապահովման նպատակով։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հերթական հատուկ միջոցառումն իրականացրին Արմավիրի մարզում։
Ռուզաննա Խաչատրյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել անձնական արխիվից։