Բաժիններ՝

Մեկ պետհամարանիշով երթևեկելու համար տուգանքը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել այն դեպքերի համար, երբ զույգ համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցները երթեւեկում են առանց զույգ համարանիշի և այն դեպքերի համար՝ երբ բացակայում է համարանիշներից մեկը։

Գործող օրենքով տուգանքի չափը 200,000 հազար դրամ է։ Գևորգ Պապոյանն առաջարկում է մեկ համարանիշով երթևեկելու դեպքում սահմանել 20 հազար դրամ տուգանք և երկու բալային միավորի հանում։

«Բարգավաճ Հայաստանը» խմբակցությունը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ քանի որ իրենց առաջարկը չի ընդունվել, իրենք քվեարկելու են դեմ:

Օրենքի նախագիծն ընդունվեց 92 կողմ, 12 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս