
Մալդինին ցանկանում է Շևչենկոյին տեսնել «Միլանի» գլխավոր մարզիչ պաշտոնում

«Միլանը» գլխավոր մարզչի պաշտոնում քննարկում է ակումբի նախկին խաղացող Անդրեյ Շևչենկոյի թեկնածությունը:
Ըստ Calciomercato-ի՝ 43-ամյա ուկրաինացուն նշանակելու տարբերակին հատկապես աջակցում է ակումբի տեխնիկական տնօրենին և Շևայի նախկին թիմակից Պաոլո Մալդինին: «Միլանը» ներկայումս փնտրում է գլխավոր մարզիչ, որը կփոխարինի Ստեֆանո Պիոլիին 2020/21 մրցաշրջանում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները արդեն գրել էին Շևչենկոյի՝ «Միլան» հնարավոր տեղափոխության մասին: Հայտնում են, որ նա պայման է դրել ակումբի առջև, ըստ որի՝ մասնագետը համատեղությամբ պետք է մարզի նաև Ուկրաինայի հավաքականը, որը նա այժմ ղեկավարում է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը