«Ջիանի Բուքիքիոյի և ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունները սեպագիր արձանագրություն չեն, որ դժվար մեկնելի լինի». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր  խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ԵԽԽՎ համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարությունների վերաբերյալ իշանության ներկայացուցիչների տարբեր  մեկնաբանություններին՝ նկատեց՝ այս ամենը հիշեցնում է պատմությունը, որն ասում է՝ հիմա  իրենց գովե՞լ են, թե՞ հայհոյել:

«Կարծում եմ՝ այս հայտարարությունները սեպագիր արձանագրություն չեն, որ դժվար մեկնելի ու մեկնաբանելի լինեն: Այս հայտարարությունները չպետք է որակել ինչ-որ մեկի պարտություն և մյուսի հաղթանակ, կամ դրանցով ինչ-որ մեկին փռեցին ասֆալտին, սրանք աշխատանքային փաստաթղթեր են, որոնք չպետք է դարձնել քաղաքական գործոն: Այս հայտարարությունները ես հասկացել եմ այնպես, ինչպես հասկացել է Էդմոն Մարուքյանը: Ես էլ իրավունք ունեմ այս սեպագիր արձանագրությունը մեկնաբանել այնպես, ինչպես հասկացել եմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը վստահ է, որ երկու հայտարարություններն էլ ուղղված են իշխանություններին:
«Մենք ջունգլիներում չենք ապրում, որ չհասկանանք, որ ՍԴ-ի հարցն անհարկի դարձրել են շահարկումների առարկա, մեկ անձի նոմինալ արժեքը սարքել են երկրի թիվ մեկ հարցը»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս