Բաժիններ՝

Ռուսաստանը փետրվարի 1-ից կդադարեցնի ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ

Ռուսաստանը կորոնավիրուսի համաճարակի պատճառով փետրվարի 1-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ, նոր ռեժիմը կսկսի գործել լույս շաբաթ օրվա գիշերվա 00:00 ժամից: Այդ մասին հունվարի 31-ին հայտարարել է ՌԴ փովարչապետ Տատյանա Գոլիկովան՝ ամփոփելով նոր վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի նիստի արդյունքները, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Գոլիկովայի խոսքով՝ ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ կփակվեն գրեթե բոլոր օդային երթուղիները, բացի Պեկին, Շանհայ, Գուանչժոու եւ Հոնկոնգ «Աերոֆլոտ»-ի կանոնավոր չվերթներից, ինչպես նաեւ Մոսկվայի «Շերեմետեվո» օդանավակայան Չինաստանի ավիաուղների կանոնավոր չվերթներից:

ՌԴ փոխվարչապետը նաեւ հայտնել է, որ իշխանությունները չեն պատրաստվում դադարեցնել փոստային եւ բեռնատար փոխադրումները Չինաստանի հետ: Նախօրյակին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից ստորագրված կարգադրությանը համապատասխան հունվարի 31-ի կեսգիշերից փակվել են Հեռավոր Արեւելքում ՌԴ-ի եւ Չինաստանի միջեւ սահմանի առանձին տեղամասեր: Խոսքը վերաբերում է 16 անցակետի, այդ թվում՝ ավտոմոբիլային ու երկաթուղային:

Փաստաթղթում մատնանշված է, որ ձեռնարկված միջոցներն ուղղված են «ՉԺՀ-ի տարածքից ՌԴ-ի տարածք նոր կորոնավիրուսային վարակի թափանցումը կանխելուն»: Ընդսմին նշվում է, որ Չինաստանի հետ սահմանի տեղամասերի փակումը թելադրված է հիմնավորված պատճառներով եւ կրում է «բացառապես ժամանակավոր բնույթ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս