
Ճապոնիայում կարող են պատվաստանյութ ստեղծել 2019-nCoV կորոնավիրուսի դեմ

Ճապոնիայի Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի մասնագետներին հաջողվել է երկրում առաջինն առանձնացնել 2019-nCoV նոր կորոնավիրուսի համագենը: Հունվարի 31-ին այդ մասին հայտնել է Кyodo գործակալությունը։
Նշվում է, որ վիրուսի համագենը հաջողվել է ստանալ դրանով վարակված հիվանդներից մեկի հետազոտման արդյունքում: Ճապոնիայի ինստիտուտում հուսով են, որ դա կօգնի պատվաստանյութ ստեղծելիս եւ հետագայում դրա հարուցած հիվանդությունները բուժելիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: